| Համամասնականի համար համակարգը դեռ չի հասունացել | |
"Ռադիոլուր" Ազգային ժողովի գարնանային նստաշրջանում կքննարկվի «Ընտրական օրենսգրքի» նախագիծը, որը հեղինակել է քաղաքական կոալիցիան, այսօր հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հավհաննես Սահակյանը: Ըստ նրա՝ խորհրդարանական քննարկումներից հետո օրենսգիրքը կուղարկվի Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողով` փորձաքննության: Ընդդիմադիր «Ժառանգություն»- խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ կոալիցիայի հեղինակած բարեփոխումները հավասարակշռված չեն, նոր խոչընդոտներ են ստեղծում ընդդիմության առջև և չեն ապահովում երկրի ժողովրդավարական առաջընթացը: Դրանով իսկ՝ պատգամավորը հիմնավորված համարեց ընդդիմության՝ կոալիցիոն տարբերակի քննարկումների բոյկոտը: Ըստ նրա՝ ներկա պայմաններում ընդդիմության մասնակցությունը փաստացի կկրեր իմիտացիոն բնույթ: Միևնույն ժամանակ՝ Արմեն Մարտիրոսյանը կոչ արեց կոալիցիային միացյալ ջանքերով սպիտակ էջից սկսել օրենսգրքի ձևավորումը: Հովհաննես Սահակյանը նշեց, որ կոալիցիայի կողմից ներկայացված տարբերակը հստակեցնում է ընտրական գործընթացի քարոզչական, ֆինանսական կողմերը, ինչպես նաև ստեղծում է հանձնաժողովների ձևավորման նոր մեխանիզմներ: Մասնավորապես՝ Կենտրոնական և ընտրատարածքային հանձնաժողովները կգործեն պրոֆեսիոնալ հենքի վրա, իսկ տեղամասային հանձնաժողովները կշարունակեն աշխատել գործող ձևաչափով` քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Սահակյանը մերժեց անցումը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին՝ հիմնավորելով իր դիրքորոշումը՝ քաղաքական համակարգը դրա համար դեռ չի հասունացել։ |
The South Caucasus Railway Company (SCR) has launched an investment program for 2023. This year, 2 billion 90 million drams (5.3 million USD) will be spent on the programs of development and maintenance of infrastructure and rolling stock. According to SCR, 290 million drams will be spent on rolling stock and 1.8 billion drams on infrastructure. 1.7 billion rubles will be invested in track equipment, 30 million rubles in electrification and power supply, 10 million rubles in automation, telemechanics and communication equipment. In 2023 it is planned to completely renovate 14 km of tracks by various types of capital repairs. It is planned to replace 15.6 thousand concrete and 4 thousand wooden sleepers along the entire length of the track. "This year the main volume of investment funds will be used for maintenance and development of the infrastructure, which directly affects the safety and smooth operation of the railway. 2023 will be a year of hard work for our company. Targeted ...
Comments