Skip to main content

Posts

Showing posts from July 10, 2008

Ռոբերտ Քոչարյան. "Իշխանությունը եւ պատասխանատվությունը չեն կարող ստվերային լինել"

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը - Պարոն Քոչարյան , հուլիսի 4- ին կայացած հանրահավաքում Լեւոն Տեր - Պետրոսյանն իր ելույթի մեծ մասը նվիրել էր քննադատությանը ձեր հասցեին : Ի՞նչ եք կարծում , ինչո՞վ է դա պայմանավորված : - Նրանում խոսում է պարտվածի բարդույթը : Չէ՞ որ նա պարտվել է երկու անգամ , իսկ տղամարդավարի պարտվելու արժանապատվություն երբեք չի ունեցել : Բացի այդ , միշտ հարմար է ծայրահեղականության թիրախ դարձնել պաշտոնից հեռացած նախագահին : 1998 թվականին ես այդպես չվարվեցի ` անհարիր համարելով նման գործելաոճը : Դա փոքր , չարացած մարդու վարվելակերպ է : Երբեմն ես նրան խղճում եմ : - Առաջին նախագահի ելույթներում աչքի է ընկնում շեշտադրումների ուղղվածությունը . ծայրահեղ թշնամական վերաբերմունք ձեր նկատմամբ եւ թափանցիկ ակնարկներ ` որոշակի պայմաններում իշխանությունների հետ համագործակցության հնարավորության վերաբերյալ : Դա համարու՞մ եք տակտիկական ք