Skip to main content

Posts

Showing posts with the label Ռոբերտ Քոչարյան

Իսկ հասարակությունը անտարբեր է...

Տիգրան Սարգսյան vs Ռոբերտ Քոչարյան   ©  Արտակ Բարսեղյան Այս օրերին քննարկման հիմնական առարկա դարձած երկրորդ նախագահի և գործող վարչապետի բաց հեռավեճի շուրջ իրենց դիտարկումներն են ներկայացնում տարբեր քաղաքական և հասարակական գործիչներ: Այսօր հարցի շուրջ մեկնաբանություններով հանդես է եկել քաղաքագետ Լևոն Շիրինյանը Ամանորի տոներից հետո նոր թափ ստացած  Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան հեռավեճը բավականին աշխուժացրեց մեր  երկրի երկրի ներքաղաքական ասպարեզը, սակայն, ընդհանուր առմամբ, դեռևս գրավոր բնույթ կրող  դիսկուրսի հանդեպ մեծ հետաքրքրությոն չկա, նկատեց է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Ըստ քաղաքագետի, թե նախկին նախագահը, թե գործող վարչապետը ձեռնպահ են մնում ներկա տնտեսական կացության հնարավոր լուծումներ մատնանշելուց, նախընտրելով նամակագրության հետահայաց բովանդակությունը: Լայն հասարակության անտարբերությունը հեռավեճի հանդեպ պայմանավորված է ինչպես ներկա, այնպես էլ նախկին իշխանավորվերի հանդեպ առկա վերաբերմունքով: Սակայն, ինչպես վկայում են զարգացումները, ընթացող դիսկու...

Մարքսիստը չգուշանում է արքայական գամբիթից

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը մտադիր է մասնակցել և նախագահական, և խորհրդարանական ընտրություններին: Այսօր կայացած մամլո ասուլիսում անդրադառնալով վերջին ներքաղաքական գործընթացներին, գլխավոր մարքսիստը, համոզմունք է հայտնել, որ մոտակա համապետական ընտրությունները կլինեն արտահերթ:  Իր յուրօրինակ քաղաքական մեկնաբանություններով հայտնի Դավիթ Հակոբյանը այսօր համոզմունք հայտնեց, որ ներկայումս տեղի ունեցող քաղաքական զարգացումների հիմնական դերակատերները երկրի ներկայիս և նախկին նախագահներն են: Օգտվելով ճատրակային բառապաշարից, ներքաղաքական իրավիճակը բանախոսը անվանեց արքայական գամբիթի սկիզբ: Նրա կարծիքով, որ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը այսօր բխում է գործող նախագահի շահերից: Անդրադառնալով իշխանությունների և ընդդիմադիր ՀԱԿի նախանշված բանակցություններին,Դավիթ Հակոբյանը ասաց, որ դրանք կկրեն լուրջ անդրկուլիսյան բնույթ, բայց դրանց ընթացքի վրա կարող է ազդել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր քաղաքական ակտիվացումը: