«Ռադիոլուր» Պաշտպանության նախարարին կից հանրային խորհուրդը մեծ նշականություն է տալիս զորակոչիկների ֆիզիկական եւ հոգեկան պատրատվածությանը։ Այս ուղղությամբ ձեռմարկվող քայլերի մասին այսօր խոսել են խորհրդի անդամներ` հոգեբան Դավիթ Ջամալյանը և Քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Հայրապետյանը: Շատ զորակոչիկներ, մուտք գործելով բանակ, հոգեպես պատրաստ չեն լինում նոր պայմաններին: Ըստ հոգեբան Դավիթ Ջամալյանի՝ հենց այստեղից սկիզբ են առնում սոցիալ- հոգեբանական լուրջ խնդիրները: Որպեսզի պատանին հոգեպես պատրաստ լինի ծառայությանը, նա պետք է մանկուց դաստիարակվի հայրենասիրության ոգով, լինի ֆիզիկապես պինդ: Առողջ մարմնում`առողջ ոգի: Ղեկավարվելով հենց այս կարգախոսով՝ Հայաստանի Քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Հայրապետյանը հայտնեց, որ վերջին 3 տարվա ընթացքում պաշտպանության նախարարության աջակցությամբ մեր երկրի 45 դպրոցներում անցկացվում են պարապմումքներ: Միայն անցյալ տարի հայ մարզիկները քիքբոքսինգի միջազգային մրցումներից վերադարձել են` նվաճելով 26 մեդալ: «Մենք պատրաստում ենք ոչ միայն չեմպիոններ, այլ նաև երկրի պաշտպաններ»,- հայտարարեց Հայրապետյանը՝ ավելացնելով, որ տարեց տարի մեծանում է մարզիկ- զինակոչիկների քանակը: Եթե 2008- ին բանակ մուտք գործեց 35 ձեռնամարտիկ, ապա այս տարի նրանց թիվը կկազմի 75: Հայրապետյանը նշեց, որ ֆեդերացիան ակտիվորեն աշխատում է ուժային այլ կառույցների՝ մասնավոապես ոստիկանության հետ: |
The South Caucasus Railway Company (SCR) has launched an investment program for 2023. This year, 2 billion 90 million drams (5.3 million USD) will be spent on the programs of development and maintenance of infrastructure and rolling stock. According to SCR, 290 million drams will be spent on rolling stock and 1.8 billion drams on infrastructure. 1.7 billion rubles will be invested in track equipment, 30 million rubles in electrification and power supply, 10 million rubles in automation, telemechanics and communication equipment. In 2023 it is planned to completely renovate 14 km of tracks by various types of capital repairs. It is planned to replace 15.6 thousand concrete and 4 thousand wooden sleepers along the entire length of the track. "This year the main volume of investment funds will be used for maintenance and development of the infrastructure, which directly affects the safety and smooth operation of the railway. 2023 will be a year of hard work for our company. Targeted ...
Comments