Skip to main content

Posts

Showing posts from May 3, 2009

ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ՀԱՆԳՐՎԱՆ

Լեւոն Տեր Պետրոսյանի ելույթը 2009 թ. մայիսի 1 ի հանրահավաքում Սիրելի հայրենակիցներ, Նախ եւ առաջ կցանկանայի հանձինս ձեզ շնորհավորել մեր ողջ ժողովրդին աշխատավորների համերաշխության միջազգային տոնի առթիվ, որի այժմեականությունը մանավանդ կարեւորվում է Հայաստանի ներկա անմխիթար իրականության հանգամանքով։ Մարտի 1 ի հանրահավաքից անցել է ուղիղ երկու ամիս՝ կարճատեւ մի ժամանակամիջոց, սակայն հագեցած բազմաթիվ նշանակալի գործընթացներով ու իրադարձություններով, որոնցից ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել հետեւյալ չորսը. 1. Սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացում. 2. Յոթ քաղբանտարկյալների գործի տապալում. 3. Հայ–թուրքական երկխոսության խորացում. 4. Երեւանի քաղաքապետի ընտրության նախապատրաստություն։ Ստորեւ ես կփորձեմ, որքան հնարավոր է սեղմ կերպով, մեկնաբանել Հայ Ազգային Կոնգրեսի դիրքորոշումը նշված խնդիրներից յուրաքանչյուրի վերաբերյալ։ Սոցիալ-տնտեսական իրավիճակ Ինչպես կանխատեսել էինք մարտի 1 ի հանրահավաքում, երկրի տնտեսությանն սպառնում էին լուրջ փորձություններ, գլխավորաբար կապված դրամի արժեզրկման սպասվող վտա