Տիգրան Սարգսյան vs Ռոբերտ Քոչարյան © Արտակ Բարսեղյան Այս օրերին քննարկման հիմնական առարկա դարձած երկրորդ նախագահի և գործող վարչապետի բաց հեռավեճի շուրջ իրենց դիտարկումներն են ներկայացնում տարբեր քաղաքական և հասարակական գործիչներ: Այսօր հարցի շուրջ մեկնաբանություններով հանդես է եկել քաղաքագետ Լևոն Շիրինյանը Ամանորի տոներից հետո նոր թափ ստացած Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան հեռավեճը բավականին աշխուժացրեց մեր երկրի երկրի ներքաղաքական ասպարեզը, սակայն, ընդհանուր առմամբ, դեռևս գրավոր բնույթ կրող դիսկուրսի հանդեպ մեծ հետաքրքրությոն չկա, նկատեց է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Ըստ քաղաքագետի, թե նախկին նախագահը, թե գործող վարչապետը ձեռնպահ են մնում ներկա տնտեսական կացության հնարավոր լուծումներ մատնանշելուց, նախընտրելով նամակագրության հետահայաց բովանդակությունը: Լայն հասարակության անտարբերությունը հեռավեճի հանդեպ պայմանավորված է ինչպես ներկա, այնպես էլ նախկին իշխանավորվերի հանդեպ առկա վերաբերմունքով: Սակայն, ինչպես վկայում են զարգացումները, ընթացող դիսկու...