Պարոն նախարար, Ձեր Ռուսաստանի գործընկեր պարոն Լավրովը երեկ հայտարարեց, որ կան արդեն նոր առաջարկներ։ Արդյո՞ք Քննարկվում են այդ առաջարկները Մինսկի խմբի շրջանակներում, արդյո՞ք ներկայացվել են այդ նոր առաջարկները Ձեզ: Եվ երկրորդ հարցը, հետևում եք արդյո՞ք ԱԳՆ նոր մասնաշենքի կառուցմանը և տեսել եք արդյոք` հարմա՞ր է այս շենքի հետ համեմատած: Կարծեմ Ռուսաստանի արտգործնախարարի խոսքերը, միջուցե թարգմանության պատճառով, մի փոքր ուրիշ ձևով է ներկայացվում: Ինքն ասել էր, որ «есть наработки», այսինքն ձևակերպումների մասին է խոսքը: Ինչու՞ համար ենք մենք հանդիպում։ Անցյալ տարի չորս-հինգ անգամ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում է կայացել: Եվ դուք գիտեք, որ Վիեննայում Նախագահների հանդիպումից հետո արտգործնախարարներին հանձնարավեց շարունակել բանակցությունները, փորձել համաձայնության գալ այդ սկզբունքների շուրջ: Հիմա սկզբունքների շուրջ ո՞նց ենք համաձայնության գալու: Առանց մեկ կողմից, մյուս կողմից կամ եռանախագահների կողմից այսպես կոչված «наработканер»-ի՞: Դա աշխատանքային գործընթաց է։ ...