Սիրիայում արդեն չորորդ տարին շարունակ շարունակվում են ռազմական բախումները կառավարական և ընդդիմադիր ուժերի միջև: Հակամարտության արդյունքում պաշտոնական տվյալներով զոհվել է ավելի քան 130 հազար մարդ: Ավելի քան 3 մլն սիրիացի դարձել է փախստական: Այս տվյալները օրըստօրե ավելանում են : Սիրիա կան ճգնաժամի լուծմանը միտված Շվեյցարիայում անցյալ շաբաթ մեկնարկած « Ժնև 2» միջազգային համաժողովում ա յսօր կողմերը սկսում են քննարկեն իշխանության փոխանցման հարցը: Եթե ընդդմադիրները պնդում են երկրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականի անհրաժեշտության մասին, ապա իշխանությունների ներկայացուցիչները առաջ են քաշում ահաբեկչության դեմ պայքարի հարցերը: Իսկ ն ախօրեին կողմերը հասել են համաձայնության, ըստ որի կանայք և երեխաները կարող են լքել Հոմս քաղաքը , որտեղ վերջին ամիսներին չեն դադարում ծանր մարտերը : Այս մասին լրագրողներին հայտնեց բանակցություններին մասնակցող Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Ալ - Միկդադը : Եթե Հոմսի ահաբեկիչները թույլ կտան կանանց և երեխաներին լքել քաղաքը , ...