Skip to main content

Posts

Showing posts from July 5, 2008

Բյուրականին համաշխարհային հռչակ բերած դիտակը վերանորոգվում է

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր Արթուր Նիկողոսյանին երկու հարյուր մետր ճանապարհն ու ամենուր վխտող օձերը, չնայած իր տարիքին, չեն խանգարում Բյուրականի աստղադիտարանի գլխավոր մասնաշենքից ամեն օր գնալ Շմիդթի սիստեմի մեկ մետրանոց դիտակ: Դոկտորը աստղադիտարանի ամենահին աշխատողներից է: Ասում է` օձերի հետ էլ է փոխադարձ հանդուրժողականության պայմանագիր կնքել: Չնայած նախկինի պես Բյուրականի Աստղադիտարանը համաշխարհային համբավ չունի, բայց որպես գիտական դպրոց գոյություն ունի եւ գործում է: Այսօր լուրջ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել գիտահետազոտական կենտրոնը: Շմիդթի սիստեմի մեկ մետրանոց դիտակը, որով Բյուրականի աստղադիտարանը համաշխարհային հռչակ էր ձեռք բերել, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո չի գործում` թիթեղային ժապավեններ այլեւս չեն արտադրվում, հատուկ պատվերով կարող են միայն արտադրվել, ինչը թանկ հաճույք է Բյուրականի աստղադիտարանի համար: Ըստ մասնագետների մեր աստղադիտարանը իր չափերով ու տեխնիկական միջոցներով չի կարող համեմատվել ասենք Չիլիի աստղադիտարանի հետ, բայց մեզ մոտ եւս տեսական բացահայտումները պակաս չեն քան Չ