Տարօրինակ է... Իրոք, հոգիս անհագիստ է... Արդեն 40 օր է, ինչ աշխատանք չունեմ: Գործազրկությունս պարզապես խեղդում է: Նախկին իմ աշխատեղում ՝ «Մեդիամաքս» գործակալությունում, ես աշխատեցի 10 տարի, և այդ հիմնարկի ղեկավարությունը որոշում կայացրեց ինձ հրաժեշտ տալ: Անցած ժամանակաշրջանում ես ձեռնարկեցի փորձեր՝նոր աշխատանք գտնելու ուղղությամբ: Մի քանի տեղ թվում էր, որ աշխատանք եմ գտել, սակայն վերջին պահին գործատուները այս կամ այն պատճառով հրաժարվեցին իրենց մտադրությունից: Դժվար է... Ի՞նչ անեմ: