Երևանյան Լրագրողի այցելուների 33% հայաստանյան քաղաքական գործիչներից վստահում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այս հարցումը կատարվեց մեր նախագծի կայքում հուլիս ամսին։ Երկրորդ տեղում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՝ վստահության 20% ցուցանիշով։ 13% հավաքեցին երեք քաղաքական գործիչ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Վահան Հովհաննիսյանը։ Վազգեն Մանուկյանին վստահել են հարցման մասնակիցների միայն 6%։