Արտակ Բարսեղյան «Ռադիոլուր» Պաշտպանության նախարարին կից հանրային խորհուրդը մեծ նշականություն է տալիս զորակոչիկների ֆիզիկական եւ հոգեկան պատրատվածությանը։ Այս ուղղությամբ ձեռմարկվող քայլերի մասին այսօր խոսել են խորհրդի անդամներ` հոգեբան Դավիթ Ջամալյանը և Քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Հայրապետյանը: Շատ զորակոչիկներ, մուտք գործելով բանակ, հոգեպես պատրաստ չեն լինում նոր պայմաններին: Ըստ հոգեբան Դավիթ Ջամալյանի՝ հենց այստեղից սկիզբ են առնում սոցիալ- հոգեբանական լուրջ խնդիրները: Որպեսզի պատանին հոգեպես պատրաստ լինի ծառայությանը, նա պետք է մանկուց դաստիարակվի հայրենասիրության ոգով, լինի ֆիզիկապես պինդ: Առողջ մարմնում`առողջ ոգի: Ղեկավարվելով հենց այս կարգախոսով՝ Հայաստանի Քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Հայրապետյանը հայտնեց, որ վերջին 3 տարվա ընթացքում պաշտպանության նախարարության աջակցությամբ մեր երկրի 45 դպրոցներում անցկացվում են պարապմումքներ: Միայն անցյալ տարի հայ մարզիկները քիքբոքսինգի միջազգային մրցումներից վերադարձել են` նվաճելով 26 մեդալ: «Մենք պատրաստում ենք ոչ...