Skip to main content

Posts

Showing posts from May 5, 2011

Մեծարեցին Մեծ հայրենականի վետերաններին

Այսօր Ռուսաստանի դեսպանատանը մեծարում էին Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և Լենինգրադի շրջափակումը վերապրածներին: Միջոցառման ընթացքում ՀՀ- ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն հանձնեց նրանց հոբելեանական նշաններ, արժեքավոր նվերներ և դրամական պարգևներ, իսկ չորսին հանձնվեցին նաև ավիատոմսեր` Սանկտ Պետերբուրգ մեկնելու համար, որտեղ մայիսի 6-10 կանցկացվեն Մեծ հաղթանակի 66- ամյակին նվիրված տոնակատարությունները: 86-ամյա Վլադիմիր Կուզնեցովը դեսպանատուն եկել էր թոռան ուղեկցությամբ: Վետերանը այսօր էլ երիտասարդական ավյունով է հիշում 66 տարի առաջ Մեծ հաղթանակի ավետիսը ստանալու պահը: Կուզնեցովն այն վետերանների թվում էր, ով այսօր ստացավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես ասվում է. «Դուք և միլիոնավոր ձեր ընկերներ ծանր պայմաններում մոտեցնում էիք Մեծ հաղթանակը: Այս սխրանքը միշտ կմնա Հայրենիքին ծառայության և բարձրագույն քաղաքացիական պատասխանատվության օրինակ»։ Վետերաններին և Լենինգրադի շրջափակման վերապրածներին դիմեց և Ռուսաստանի Դա