Skip to main content

Posts

Showing posts from June 27, 2009

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը hանդիպեց Ադրբեջանի ԱԳ նախարարին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Հունիսի 26-ին աշխատանքային այցով Փարիզ ժամանած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի նստավայրում հանդիպում ունեցավ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի, Մեթյու Բրայզայի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրիչիկի հետ: Վեց ժամից ավելի տեւած բանակցությունների ընթացքում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների դեմ առ դեմ հանդիպումը, այնուհետեւ նրանց միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի` ս.թ. հունիսի 4-ին Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպման արդյունքում տրված հանձնարարականի համաձայն նախարարները շարունակեցին բանակցությունները` քննարկելով արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցեր Մադրիդյան փաստաթղթում առաջարկվող սկզբունքների շուրջ կողմերի դիրքորոշումների մոտեցման նպատակով: Նախարարներ Նալբանդյանն ու Մամադյարովը անդրադարձան Հայաստանի ու Ադրբեջան