2012 թվականին Հայաստանի հյուսիս-արևմուտքում կսկսի գործել «Արփի լիճ» Ազգային պարկը, որի տարածքը կկազմի 21 հազար հեկտար: Այս ծրագրի ընդհանուր արժեքն է 1 միլիոն 700 հազար եվրո: Գումարի 20% տրամադրում է Հայաստանի կառավարությունը, մնացած մասը ֆինանսավորում է Գերմանիայի կառավարությունը KfW բանկի միջոցով: Ազգային պարկի ձևավորման գործընթացի մասին այսօր խոսել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը:
Ազգային պարկի ստեղծման պլանավորման աշխատանքները արդեն ավարտված են և այժմ ընթանում են ենթակառուցվածքների զարգացման աշխատանքները: Ըստ Մանվելյանի, շրջանի 15 համայնքներից 14-ի ավագանիները արդեն որոշում են կայացրել իրենց տարածքները տրամադրել պարկին:
Ծրագրով նախատեսվում է նաև զարգացնել հարակից համայնքները: Այս նպատակին կուղղվի 800 հազար եվրո: Մեծ ուշադրություն է դարձվելու անասնաբուժությանը և անասնապահությանը, որով զբաղվում է տեղական բնակչության զգալի մասը:
Մանվելյանը հույս հայտնեց, որ տրանսազգային պարկի ձևավորմանը Վրաստանի հետ ապագայում կմասնակցի և Թուրքիան:

Comments