Skip to main content

Posts

Showing posts from January, 2011

ԳՅՈՒՂԱՏՆՄՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ԻՐԱՎԱՍՈՒ ՄՈՏԵՑՄԱՆ

Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը հարցազրույցը Հրաչյա Բերբերյան - Պարոն Բերբերյան , մոտ 20 տարի առաջ մեր երկրում սկսվեցին իրագործվել լայնածավալ գյուղատնտեսական բարեփոխումներ , մասնավորապես ՝ սեփականաշնորհման գործընթացը։ Ձեր կարծիքով , այդ ծրագրերի իրագործման ժամանակ բացթողումների հիմնական պատճառները որո՞նք էին։ - Սկզբում կատարվեց փորձնական սեփականաշնորհումը Էջմիածնի տարածաշրջանի 4 տնտեսություններում։ Այսօր համեմատելու եզրեր , ցավոք , չկան։ Չկա այն հզոր տեխնիկական բազան , մեքենատրակտորային պարկը։ Մասնավորապես , այն ժամանակ ունեինք շուրջ 750 կոմբայներ , որոնցից առնվազն 60-70% նոր էր և ի թիվս այլ գյուղտեխնիկայի ստացվել էր 1988 թվականի երկրաշարժից հետո։ Քանակային առումով գյուղտեխնիկայի խնդիր չկար , բայց որակական առումով ԽՍՀՄ տարիներին այս բնագավառում կային լուրջ բացթողումներ , որոնք լրացվում էին անսահմանափակ քանակությամբ պահեստամասերով։ Գյուղատնտեսությունը փաստորեն պետության կ