Skip to main content

Posts

Showing posts from June 22, 2011

Սպառողների ասոցիացիայի նախագահը մեղադրում է քաղաքապետարանին

Հուլիսի 1-ից մայրաքաղաքի մետրոյի ուղևարձը ներկայիս 50 դրամից կդառնա 100 դրամ: Երևանի քաղաքապետարանի այս որոշմանը այսօր անդրադարձել է   Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նա քննադատել է քաղաքային իշխանությունների այս քայլը, որակելով այն որպես հերթական հարված մուրճով սպառողների գլխին: “Սպառողների ասոցիացիա” հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը անթույլատրելի և հակաօրինական է համարում Երևանի մետրոպոլիտենի ուղևարձի սպասվող կրկնակի չափով թանկացումը: Այս գնային կտրուկ փոփոխությունը կարող է զգալի նվազեցնել մետրոյի ուղևորափոխադրումների ծավալը` մինչև 20 տոկոսի չափով, հավելեց Պողոսյանը: Այս կանխատեսման իրականացման դեպքում կարելի է ասել, որ թանկացումը պարզապես անհիմն էր: Անդրադառնալով վերգետնյա հասարակական տրանսպորտի վիճակին, Արմեն Պողոսյանը ողջունեց քաղաքապետարանի ջանքերը միկրոավտոբուսների քանակի զգալի նվազեցման ուղղությամբ` ի հաշիվ մեծ և միջին դասի ավտոբուսների թվի ավելացման:   Միևնույն ժամանակ նա ոչբավարար համարեց այս ուղղությկամբ տարվող աշխատանքների տեմպո