Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնը Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ նախաձեռնել է հայկական մամուլում ՆԱՏՕ- ի մասին տեղեկատվության ընդլայնման եւ բազմազանությանը ուղղված ծրագրի իրականացումը: Երկամսյա ծրագրի ընթացքում արտաքին քաղաքական թեմաներով զբաղվող հայ լրագրողները առցանց հարցազրույցներ կանցկացնեն Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ եվրոպական երկրների 12 քաղաքական գործիչների և փորձագետների հետ:
Այս նախագիծը իրականացվելու է «Կովկասի լրագրողների ցանց» ինտեռնետ պորտալում: Ըստ «Ռեգիոն» կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի՝ այս կայքում կա առցաց հարցազրույցներ անցկացնելու հարուստ փորձ:
Ծրագրի շնորհիվ կհաջողվի «առաջին ձեռքից» ստանալ ՆԱՏՕ- ի հետ համագործակցության վերաբերյալ տեսակետներ: Հայ լրագրողների հարցերին այս շաբաթվա ընթացքում կպատասխանեն ադրբեջանցի և վրացի փորձագետները:

Comments