Skip to main content

Posts

Showing posts from May 10, 2011

Հայկական գելխեղդ Գամփռը պաշտոնապես ճանաչվել է հայկական ազգային շան տեսակ

Միջազգային կինոլոգիական միության տոհմային կոմիտեի նիստում Հայկական գելխեղդ Գամփռը պաշտոնապես այս տարի ճանաչվել է հայկական ազգային շան ցեղատեսակ և գրանցվել է միության ցուցակում 204 համարի տակ: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Հայաստանի կինոլոգիական միության նախագահ Վիոլետտա Գաբրիելյանը պատմել է, որ Գամփռը հիշատակվել է դեռ Մովսես Խորենացու, Եզնիկ Կողբացու աշխատություններում և «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելում:  Գամփռը տեղական տեսակ է, որը հազարամյակներ շարունակ մնում է հայկական լեռնաշխարհի շուն և համարվում է հայ ժողովրդի հպարտության առարկա։ Ընդհանրապես՝ Հայկական գելխեղդ Գամփռը լայնորեն ճանաչված է աշխարհում: ԱՄՆ-ում գործում է Հայկական գամփռի ակումբ, մեր երկրում թողարկվել է Գամփռ շանը պատկերող փոստային նամականիշ: Սակայն1989 թվականին Թուրքիային հաջողվեց գրանցել այն Անատոլիական Ղարաբաշ (սեւ գլուխ) անվան տակ` ըստ տեղանքի անվան, որը, ինչպես հայտնի է, վերաբերում է պատմական Հայաստանին: Եվ ահա անցյալ տարի Հայաստանի կինոլոգիական եւ կինոլոգոսպորտային միության պատվիրակությունը Բուրգասում անցկա