Չորեքշաբթի կեսգիշերին մոտ ծեծի է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանը: «Աշխատանքը ավարտելուց հետո ես վերադառնում էի տուն, ինչպես ամեն օր», - «Ազատություն» ռադիոկայանին հինգշաբթի օրը պատմեց Մնացականյանը: - «Մեքենան կանգնեցրել եմ գարաժ, որը մեր շենքից մի փոքր ներքեւ է գտնվում, ոտքով քայլել եմ դեպի տուն: Շենքի անկյունը պտտվելիս մուտքի մոտ ես նկատեցի այդ երկու երիտասարդին, որոնց երբեւէ չէի տեսել… Իրենք մուտքի մոտ դեմ-դիմաց կանգնած զրուցում էին: Շշուկով էին զրույցում: Ինչ-որ կասկածանք առաջացավ իմ մոտ: Ինչ-որ կանխազգացումով փորձեցի զանգահարել տղայիս»: Հենց այդ պահին էլ, նրա խոսքով, անծանոթները հարձակվել էին իր վրա. - «Որեւէ բառ առանց ասելու… Մեկը դեմից, մեկը կողքից սկսեցին խփել: Գլխարկներով, ատլետիկ տղաներին էին, դեմքերը բաց էին… Կարճ տեւեց, որովհետեւ ես սկսեցի բղավել, հարեւաններին օգնության կանչել: Հարեւանները արագ դուրս եկան: Լույսը վառեց հարեւանը: Ինձ թվում է, այդ լույսը իրենց շատ անհանգստացրեց: Արագ փախան»: Նվեր Մնացականյանը դժվարացավ որեւէ բացատրություն տալ կա...