Արտակ Բարսեղյան
"Ռադիոլուր"
Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցուևթյան անդամ Լեռնիկ Ալեքսանյանը դեմ է նոր կուսակցությունների ստեղծմանը, քանի որ, ըստ նրա, երկրում առանց այդ էլ շատ են քաղաքական ուժերը: Ըստ նրա՝ կուսակցությունների թիվը գերազանցում է քաղաքական գաղափարների թիվը: Ալեքսանյանը անընդունելի է համարել նաև կուսակցական արհեստական խոշորացման գործընթացները։
Անդրադառնալով ներկա կուսակցական գործընթացներին՝ Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ խոշորացումը չի կարող ինքնանպատակ լինել և հանդես եկավ կուսակցական շարքերի մաքրության օգտին: Հանրապետական պատգամավորը հայտարարեց, որ քաղաքականության մեջ կարևորը ոչ թե քանակն է, այլ որակը:
Ի տարբերություն ԲՀԿ- ի՝ Հանրապետականի շուրջ կենտրոնաձիգ գործընթացներ այս պահին տեղի չի ունենում: Ըստ Լեռնիկ Ալեքսանյանի՝ իշխող ՀՀԿ- ն հաշվի առնելով իր վարչական ռեսուրսը, ցանկության դեպքում կարող է մեկ օրում կրկնապատկել իր անդամների քանակը:
Ալեքսանյանի կարծիքով՝ նման մեծացումը միշտ չէ, որ կարող է օգուտ բերել: Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր կուսակցության գործունեությունը պետք է հիմնվի սեփական գաղափարախոսության վրա։
Խոսելով Երկպալատանի խորհրդարանի ձևավորման մասին՝ ասաց, որ գաղափարը նոր չէ. քննարկվել է դեռ 1999 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, առաջարկվել են տարբեր ձևաչափեր: Լեռնիկ Ալեքսանյանը հայտարարեց, որ հարցը չի քննարկվել ՀՀԿ խորհրդի կողմից:
Ըստ պատգամավորի՝ այս խորհրդարանական բարեփոխումների իրականացումը պահանջում է երկարատև և լուրջ հանրային քննարկում, և դեռ վաղ է խոսել հստակ ժամկետների մասին: Նա չբացառեց, որ նախանշված վերին պալատը կարող է դառնալ համահայկական կառույց:

Comments