Skip to main content

Posts

Showing posts from May, 2011

Երկխոսություն՝ միայն արտահերթ ընտրությունների շուրջ, ասում է ՀՀՇ առաջնորդը

Ընդդիմադիր Հայոց Համազգային Շարժում կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ մեր երկրի ներքաղաքական զարգացումներին : Լրագրողների հետ հանդիպման հիմնական առիթը օրերս Դրեզդենում կայացած Եվրոպայի լիբերալ դեմոկրատների և բարեփոխումների կուսակցության խորհրդի նիստուն ընդունված բանաձևն էր : Այդ փաստաթղ թի հեղինակները , մասնավորապես , պահանջել են Հայաստանի իշխանություններից անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին : Եվրոպական լիբերալ - դեմոկրատները նաև կոչ են արել Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների ալյանսին բարձրացնել   Եվրամիության մուտքի   արտոնագրերի տրամադրման արգելքի հարցը այն   հայ պաշտոնյաների համար , ովքեր ներգրավված են եղել քաղաքական շարժառիթներով իրականացվող արդարատության համակարգի չարաշահմանը : Նշենք, որ Արամ Մանուկյանը նույնպես հանդիսանում է   Եվրոպայի լիբերալ դեմոկրատների և բարեփոխումների կուսակցության խորհրդի անդամ: Նա առաջակել է

Գլենդեյլի մեմորիալ հոսպիտալը մուտք է գործում Հայաստան

Գլենդեյլի մեմորիալ հոսպիտալը ծրագրում է մեր երկրում ստեղծել բժշկական կենտրոն, որը կարող է դառնալ ամերիկյան հիվանդանոցի հայաստանյան մասնաճյուղը: Հայաստանում իրականցվելիք այս և այլ խոշորածավալ առողջապահական եւ բարեգործական ծրագրերի մասին այսօր լրագրողներին պատմեցին Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը, հոսպիտալի տնօրեն Մեթյու Գերլաչը եւ տնօրենների խորհրդի անդամներ Պերճ Ջամբազյանը և Վիգեն Սափիլյանը։ Գլենդեյլի մեմորիալ հոսպիտալը այսօր համարվում է 50 ամերիկյան լավագույն հիվանդանոցներից մեկը: Այն մաս է կազմում ԱՄՆ արևմուտքում գործող CHW խոշոր բժշկական միավորման, որի մեջ մտնում են ևս 41 հիվանդանոց: Ըստ Գլենդեյլի մեմորիալ հոսպիտալի տնօրենների խորհրդի անդամ Պերճ Ջամբազյանի՝ իրենց այցի նպատակն է ծանոթանալ մեր երկրում տիրող առողջապահական իրավիճակի հետ և քննարկել հետագայում բժշկական կենտրոնի հիմնադրման և գործունեության հետ կապված հարցեր: Պատվիրակության անդամներն արդեն հանդիպել են առողջապահության նախարարությունում, պարզել են` որոնք են մեր երկում ամենատարածված հիվանդությունները: Ինչպես սպասվում է

Азербайджанский политолог Расим Мусабеков ответил на мои вопросы

Насколько готов Азербайджан решить спор военным путем посредством возобновления широкомасштабных военных действий? Не следует думать, что в Азербайджане власти и общество только и думает, как начать большую войну. Это не так, хотя нетерпение в обществе растет, число стронников решительных действий и их давление на власти увеличивается. Азербайджан сделал очень большие капиталовложения в усиление своей обороноспособности. Достаточно сказать, что в текущем году на эти цели выделено свыше 3 миллиардов долларов. Это не только превышает весь государственный бюджет Армении, но и является самыми большими военными расходами на постсоветском пространстве, после России. Однако непосредственно возобновление военных действий в ближайшее время я не жду. Во превых, идут переговоры. Во-вторых, решение о возобновлении широкомасштабных военных действий зависит от внутриполитической ситуации как в Азербайджане и Армении, так и ситуации в регионе. Новую большую войну я не исключаю, но очень ее не хочу

Հայկական գելխեղդ Գամփռը պաշտոնապես ճանաչվել է հայկական ազգային շան տեսակ

Միջազգային կինոլոգիական միության տոհմային կոմիտեի նիստում Հայկական գելխեղդ Գամփռը պաշտոնապես այս տարի ճանաչվել է հայկական ազգային շան ցեղատեսակ և գրանցվել է միության ցուցակում 204 համարի տակ: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Հայաստանի կինոլոգիական միության նախագահ Վիոլետտա Գաբրիելյանը պատմել է, որ Գամփռը հիշատակվել է դեռ Մովսես Խորենացու, Եզնիկ Կողբացու աշխատություններում և «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելում:  Գամփռը տեղական տեսակ է, որը հազարամյակներ շարունակ մնում է հայկական լեռնաշխարհի շուն և համարվում է հայ ժողովրդի հպարտության առարկա։ Ընդհանրապես՝ Հայկական գելխեղդ Գամփռը լայնորեն ճանաչված է աշխարհում: ԱՄՆ-ում գործում է Հայկական գամփռի ակումբ, մեր երկրում թողարկվել է Գամփռ շանը պատկերող փոստային նամականիշ: Սակայն1989 թվականին Թուրքիային հաջողվեց գրանցել այն Անատոլիական Ղարաբաշ (սեւ գլուխ) անվան տակ` ըստ տեղանքի անվան, որը, ինչպես հայտնի է, վերաբերում է պատմական Հայաստանին: Եվ ահա անցյալ տարի Հայաստանի կինոլոգիական եւ կինոլոգոսպորտային միության պատվիրակությունը Բուրգասում անցկա

Հայաստանում է Ժակի Ներսեսյանը

Հայաստանում է ֆրանսահայ հայտնի դերասան Ժակի Ներսեսյանը: Այսօր և վաղը նա կմասնակցի հանրահայտ կինոբեմադրիչ Լյուկ Բեսոնի «Ադել Բլան Սեկի արտասովոր արկածները» ֆիլմի երեք բացառիկ ցուցադրություններին Երևանում և Գյումրիում։ Արկածային ֆանտաստիկ ժանրի ֆիլմում, որը հիմնված է Ֆրանսիայում հայտնի մի պատկերապատման վրա, ըստ Ներսեսյանի, նա առաջին անգամ է կերտել ֆրանսիացու կերպարը: Նկարահանումները օրական տևում էին 10 ժամ և մինչ այդ իրականացվում էին երկարատև դիմահարդարման աշխատանքեր, պատմում է դերասանը։ Ժակի Ներսեսյանը Հայաստանում հատկապես հայտնի է Վերնոյի հանրահայտ «Մայրիկ» ֆիլմում Աբգարի դերով։

Մեծարեցին Մեծ հայրենականի վետերաններին

Այսօր Ռուսաստանի դեսպանատանը մեծարում էին Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և Լենինգրադի շրջափակումը վերապրածներին: Միջոցառման ընթացքում ՀՀ- ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն հանձնեց նրանց հոբելեանական նշաններ, արժեքավոր նվերներ և դրամական պարգևներ, իսկ չորսին հանձնվեցին նաև ավիատոմսեր` Սանկտ Պետերբուրգ մեկնելու համար, որտեղ մայիսի 6-10 կանցկացվեն Մեծ հաղթանակի 66- ամյակին նվիրված տոնակատարությունները: 86-ամյա Վլադիմիր Կուզնեցովը դեսպանատուն եկել էր թոռան ուղեկցությամբ: Վետերանը այսօր էլ երիտասարդական ավյունով է հիշում 66 տարի առաջ Մեծ հաղթանակի ավետիսը ստանալու պահը: Կուզնեցովն այն վետերանների թվում էր, ով այսօր ստացավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես ասվում է. «Դուք և միլիոնավոր ձեր ընկերներ ծանր պայմաններում մոտեցնում էիք Մեծ հաղթանակը: Այս սխրանքը միշտ կմնա Հայրենիքին ծառայության և բարձրագույն քաղաքացիական պատասխանատվության օրինակ»։ Վետերաններին և Լենինգրադի շրջափակման վերապրածներին դիմեց և Ռուսաստանի Դա