Skip to main content

Posts

Իմ հարցերին պատասխանում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը. 2014 թվականի հունվարի 22 ասուլիսին

Պարոն նախարար, Ձեր Ռուսաստանի գործընկեր պարոն Լավրովը երեկ հայտարարեց, որ կան արդեն նոր առաջարկներ։ Արդյո՞ք Քննարկվում են այդ առաջարկները Մինսկի խմբի շրջանակներում, արդյո՞ք ներկայացվել են այդ նոր առաջարկները Ձեզ: Եվ երկրորդ հարցը, հետևում եք արդյո՞ք ԱԳՆ նոր մասնաշենքի կառուցմանը և տեսել եք արդյոք` հարմա՞ր է այս շենքի հետ համեմատած: Կարծեմ Ռուսաստանի արտգործնախարարի խոսքերը, միջուցե թարգմանության պատճառով, մի փոքր ուրիշ ձևով է ներկայացվում: Ինքն ասել էր, որ «есть наработки», այսինքն ձևակերպումների մասին է խոսքը: Ինչու՞ համար ենք մենք հանդիպում։ Անցյալ տարի չորս-հինգ անգամ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում է կայացել: Եվ դուք գիտեք, որ Վիեննայում Նախագահների հանդիպումից հետո արտգործնախարարներին հանձնարավեց շարունակել բանակցությունները, փորձել համաձայնության գալ այդ սկզբունքների շուրջ: Հիմա սկզբունքների շուրջ ո՞նց ենք համաձայնության գալու: Առանց մեկ կողմից, մյուս կողմից կամ եռանախագահների կողմից այսպես կոչված «наработканер»-ի՞: Դա աշխատանքային գործընթաց է։ ...

Էդվարդ Նալբնդյան. "Ադրբեջանը ապարդյուն փորձում է շարունակել անտեսել թե մադրիդյան սկզբունքները, թե ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության կոչերը"

Էդվարդ Նալբանդյան © Արտակ Բարսեղյան   Այսօր հրավիրված մամլո ասուլիսում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է իր գլխավորած գերատեսչության կողմից անցյալ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, անդրադարձել է արտաքին քաղաքական ասպարեզում տեղի ունեցող զարգացումներին: Մասնավորապես, ըստ նախարարի, 2013 թվականը նշանավորվեց Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու որոշմամբ, որը բխում է Հայաստանի տնտեսական և ռազմավարական շահերից։  Անցած 2013 թվականը բավականին հագեցած տարի էր մեր երկրի արտաքին քաղաքական առումով: Մասնավորապես, մեր երկիրը նախագահեց երկու միջազգային կառույցներում՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում և Հայաստանի ԱԳՆ © Արտակ Բարսեղյան Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում: Թվային առումով, այն ևս հագեցած էր՝ 2013թվականի ընթացքում Հանրապետության Նախագահն իրականացրել է 15 օտարերկրյա այց: Հայաստան է այցելել 3 պետության և կառավարության ղեկավար: ԱԺ նախագահը 9 արտերկրյա այց է կատարել, Հայաստան է ժամանել 6 ե...

Ռազմի դաշտում են նաև հաքերները

Վերջին օրերին հայ-ադրբեջանական հակամարտությունը թեժացել է ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաև  համացանցի տարածքում: Երկու կողմերի հաքերները փոխադարձաբար կիբեռ գրոհների միջոցով կոտրել են մի քանի տասնյակ հայկական և ադրբեջանական կայքեր:  Այս տարի հայ-ադրբեջանական կայքային պատերազմը համընկավ ռազմի դաշտում  հակամարտության սրացման հետ: Ըստ տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանի, կիբերգրոհների նոր շրջանի բացման նախաձեռնողը ևս ադրբեջանական կողմն է:  Եթե այս գրոհները, այսպես ասենք, նվիրված էին 1990 թվականին ի պատասխան Բաքվում հայերի ջարդերի խորհրդային զորքերի գործողություններին, ապա ադրբեջանցի հաքերների հաջորդ ակտիվացումը սպասվում է Խոջալուի դեպքերի հերթական  տարելիցին ընդառաջ՝ փետրվարի վերջին, նշեց փորձագետը: Ինչևէ, պատասխան քայլերը չուշացան և հայ հաքերների կողմից, որոնք կոտրել են 13 ադրբեջանական կայքեր: Ինտերնետ Հանրություն ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սահյանը իր հերթին կարևորեց կիբեռ-անվտանգության բարձրացման անհրաժեշտությունը, ինչը արդեն արվում...

Նշվեց ASALA-յի հիմնադրման 39-րդ տարեդարձը

Այսօր « Եռաբլուր » պանթեոնում նշվեց ASALA- ի՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ստեղծման 39- րդ տարեդարձը: Այս առիթով կազմակերպության մի շարք նախկին մարտիկներ ի մասնակացությամբ   տեղի ունե ցավ հոգեհանգստի արարողություն։   1975 թվականի հունվարի 20-ին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը Բեյրութում Համաշխարհային եկեղեցիների խորհրդի գրասենյակի դեմ կատարեց իր առաջին գործողությունը։ Այդ գ ործողության արդյունքում ոչ ոք չտուժեց: Ընդհանուր առմամբ մ ինչև 1997 թվականը ASALA- ի կողմից աշխարհի տարբեր երկրներում տեղի է ունեցել ավելի քան 200 հարձակում , որոնց ընթացքում սպանվել են 42 թուրք դիվանագետներ։ Այս գործողությունների նպատակն էր ստիպել Թուրքիայի կառավարությունը հրապարակավ ճանաչել 1,5 մլն հայերի սպանության պատասխանատվությունը, փոխհատուցել և զիջել պատմական Հայաստանի տարածքները: ԱՍԱԼԱ-յի գործունեության ընթացքում զոհվել է կազմակերպության ավելի քան 30 մարտիկ, ևս մի քանի տասնյակ անդամներ կալանավորվել էին և դատապարտվել: Վերջի...

Իսկ հասարակությունը անտարբեր է...

Տիգրան Սարգսյան vs Ռոբերտ Քոչարյան   ©  Արտակ Բարսեղյան Այս օրերին քննարկման հիմնական առարկա դարձած երկրորդ նախագահի և գործող վարչապետի բաց հեռավեճի շուրջ իրենց դիտարկումներն են ներկայացնում տարբեր քաղաքական և հասարակական գործիչներ: Այսօր հարցի շուրջ մեկնաբանություններով հանդես է եկել քաղաքագետ Լևոն Շիրինյանը Ամանորի տոներից հետո նոր թափ ստացած  Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան հեռավեճը բավականին աշխուժացրեց մեր  երկրի երկրի ներքաղաքական ասպարեզը, սակայն, ընդհանուր առմամբ, դեռևս գրավոր բնույթ կրող  դիսկուրսի հանդեպ մեծ հետաքրքրությոն չկա, նկատեց է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Ըստ քաղաքագետի, թե նախկին նախագահը, թե գործող վարչապետը ձեռնպահ են մնում ներկա տնտեսական կացության հնարավոր լուծումներ մատնանշելուց, նախընտրելով նամակագրության հետահայաց բովանդակությունը: Լայն հասարակության անտարբերությունը հեռավեճի հանդեպ պայմանավորված է ինչպես ներկա, այնպես էլ նախկին իշխանավորվերի հանդեպ առկա վերաբերմունքով: Սակայն, ինչպես վկայում են զարգացումները, ընթացող դիսկու...

Украинский политолог: "Восточное партнерство не потерпело фиаско"

Анна Шелест В рамках прошедшей 27 ноября пресс-конференции на ряд моих вопросов ответила украинский политолог,  ведущий научный сотрудник Регионального  филиала Национального института стратегических исследований в  Одессе  Анна Шелест Чем угрожало Украине подписание соглашения с ЕС об Ассоциации? Ничем, кроме того, что Россия пообещала фактическую «блокаду». Это много или мало? Данная блокада шла бы в разрез с обязательствами России в рамках СНГ, ВТО, а также Будапештского меморандума, по которому три страны, включая РФ, обещали не использовать экономические рычаги давления и обеспечивать нашу безопасность. Но видимо Москву это не смущало. Все остальное – это не угрозы, а вызовы, но те вызовы, на которые Украина давно должна была начать отвечать. Модернизация экономики, повышение качества товаров. Вы как гражданин хотели бы покупать более качественный автомобиль по более низкой цене? Думаю, да, и вам все равно, где он произведен, если ваш завод не хочет делать...