Skip to main content

Նշվեց ASALA-յի հիմնադրման 39-րդ տարեդարձը

Այսօր «Եռաբլուր» պանթեոնում նշվեց ASALA-ի՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ստեղծման 39-րդ տարեդարձը: Այս առիթով կազմակերպության մի շարք նախկին մարտիկների մասնակացությամբ  տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն։ 

1975 թվականի հունվարի 20-ին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը Բեյրութում Համաշխարհային եկեղեցիների խորհրդի գրասենյակի դեմ կատարեց իր առաջին գործողությունը։ Այդ գործողության արդյունքում ոչ ոք չտուժեց: Ընդհանուր առմամբ մինչև 1997 թվականը ASALA-ի կողմից աշխարհի տարբեր երկրներում տեղի է ունեցել ավելի քան 200 հարձակում, որոնց ընթացքում սպանվել են 42 թուրք դիվանագետներ։ Այս գործողությունների նպատակն էր ստիպել Թուրքիայի կառավարությունը հրապարակավ ճանաչել 1,5 մլն հայերի սպանության պատասխանատվությունը, փոխհատուցել և զիջել պատմական Հայաստանի տարածքները: ԱՍԱԼԱ-յի գործունեության ընթացքում զոհվել է կազմակերպության
ավելի քան 30 մարտիկ, ևս մի քանի տասնյակ անդամներ կալանավորվել էին և դատապարտվել: Վերջիններիս թվում էր Հակոբ Ջուլֆայանը, ով 1981թ. մասնակցել է Փարիզի թուրքական հյուպատոսարանի գրավմանը և  երեք զինակիցների հետ դատապարտվեց 7 տարվա ազատազրկման : Այդ հարձակումը հայտնի դարձավ որպես  “Վան” գործողություն: Այսօր Հակոբը եկել էր Եռաբլուր՝ ԱՍԱԼԱ-յի հուշակոթողի մոտ՝ հիշելու իր զինակիցներին:
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի անդամների հետ սերտորեն կապված էր Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանը, ում հանդիսապետությամբ հուշակոթողի մոտ մատուցվեց հոգեհանգիստ:
Հուշակոթողին կից ԱՍԱԼԱ-յի զոհված անդամների խորհրդանշական  գերեզմանների մոտ ելույթ ունենալով սրբազանը կարևորեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ներդրումը Հայ դատի պաշտպանության և Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործում:
Ոսկան արքեպիսկոպոսը հայտնեց , որ հունվարի 26-ին Վանաձորում կբացվի Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մարտիկների հուշակոթողը: 



Comments

Popular posts from this blog

Remembering the Poet

  138 years ago, on February 9, 1885 (new style), in the family of a village priest in the village of Gandza near Akhalkalaki was born an outstanding Armenian poet Vahan Teryan. In 1899 Vahan entered Lazarev Institute of Oriental Languages in Moscow. Together with his friends Teryan publishes at the institute a handwritten newspaper "Nadezhda", where he not only writes editorials and editorials, but also heads the poetry department, where he publishes his poems under the pseudonyms of Shvin, Volo and others. In August 1906 Teryan enters Moscow University, the Department of Russian Language and Literature of the Faculty of History and Philology. Under the direct influence of the 1905-1907 revolution, he wrote the cycle of poems "Crown of Thorns", in which he glorifies the revolutionary fighters. On the night of December 3, 1906 Teryan's apartment was searched, he and a friend were arrested, but on December 13 he was released from custody. During this period Terja...

Կոալիցիոն կուսակցությունները միասնական ջանքերով ձեռնամուխ են լինում համակարգային փոփոխությունների իրականացմանը

Քաղաքական կոալիցիայի վերջին հայտարարությամբ ՀՀԿ- ն, ԲՀԿ- ն եւ ՕԵԿ- ը միասնական ջանքերով ձեռնամուխ են լինում համակարգային փոփոխությունների իրականացման գործընթացին և պատրաստակամություն հայտնեցին առկա արտաքին և ներքին մարտահրավերներին համատեղ դիմակայել, այսօր հայտարարեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը: Պատգամավորը հաստատեց, որ փաստաթղթի ընդունման նախաձեռնությունը պատկանում է ՀՀԿ- ին, և սրանով կանխվում է միմյանց հանդեպ սև PR- ի օգտագործումը 2012 թվականի խորհրդարանական ընտրապայքարի ժամանակ: Նա ողջունել է քաղաքական կոալիցիայի որոշումը` նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով` ի դեմս գործող նախագահի: Այս քայլով երաշխիքներ են ստեղծվում փոփոխությունների հետագա շարունակականությունն ապահովելու ու մեր երկրի կայուն առաջընթացը հաջորդող հինգ տարիների ընթացքում ապահովելու համար, ասել է Գագիկ Մելիքյանը: 

Даешь митинги!

Лидер оппозиционной Народной партии Армении Степан Демирчян заявил сегодня в Ереване, что мировые державы заинтересованы в ускорении процессов нормализации армяно-турецких отношений и урегулирования карабахской проблемы, и с этой целью оказывают давление на стороны, в частности, и на Армению. По его словам, минимизировать влияние давления возможно посредством общественной консолидации и оздоровления морально-психологической обстановки в стране через проведение новых справедливых выборов. Лидер НПА отметил, что нормализация армяно-турецких отношений и разрешение карабахского конфликта не могут произойти в ущерб национального достоинства Армении и армянского народа. НПА не будет участвовать в организованных со стороны АРФД акциях протеста против ратификации армяно-турецких протоколов, заявил Демирчян. Вместе с тем он признал необходимость проведения митингов Армянским Национальным Конгрессом, куда входит и НПА, “тем более есть, что сказать народу”.Ближайший м...