Skip to main content

Իմ հարցերին պատասխանում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը. 2014 թվականի հունվարի 22 ասուլիսին


Պարոն նախարար, Ձեր Ռուսաստանի գործընկեր պարոն Լավրովը երեկ հայտարարեց, որ կան արդեն նոր առաջարկներ։ Արդյո՞ք Քննարկվում են այդ առաջարկները Մինսկի խմբի շրջանակներում, արդյո՞ք ներկայացվել են այդ նոր առաջարկները Ձեզ: Եվ երկրորդ հարցը, հետևում եք արդյո՞ք ԱԳՆ նոր մասնաշենքի կառուցմանը և տեսել եք արդյոք` հարմա՞ր է այս շենքի հետ համեմատած:

Կարծեմ Ռուսաստանի արտգործնախարարի խոսքերը, միջուցե թարգմանության պատճառով, մի փոքր ուրիշ ձևով է ներկայացվում: Ինքն ասել էր, որ «есть наработки», այսինքն ձևակերպումների մասին է խոսքը:

Ինչու՞ համար ենք մենք հանդիպում։ Անցյալ տարի չորս-հինգ անգամ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում է կայացել: Եվ դուք գիտեք, որ Վիեննայում Նախագահների հանդիպումից հետո արտգործնախարարներին հանձնարավեց շարունակել բանակցությունները, փորձել համաձայնության գալ այդ սկզբունքների շուրջ: Հիմա սկզբունքների շուրջ ո՞նց ենք համաձայնության գալու: Առանց մեկ կողմից, մյուս կողմից կամ եռանախագահների կողմից այսպես կոչված «наработканер»-ի՞: Դա աշխատանքային գործընթաց է։ Նոր առաջարկների մասին չի խոսքը։

Շենքի վերաբերյալ։ Այո, նոր շենքի վերաբերյալ մենք ոչ միայն ուշադրությամբ ենք հետևում, այլ նաև նախագծային փուլում մասնակցել ենք և ըստ կառուցման ընթացքի հետևում ենք ինչպես է դա ընթանում։ Ինչպիս՞ի կարիքներ և պահանջներ ունի արտգործնախարարությունը նոր կառուցվող շենքի վերաբերյալ։ Ակնկալիքը այն է, որ շենքը պետք է լինի ավելի ֆունկցիոնալ և հարմարավետ։ Նախարարությունը մոտիկից հետևում է այդ գործընթացին:

Comments