Skip to main content

Էդվարդ Նալբնդյան. "Ադրբեջանը ապարդյուն փորձում է շարունակել անտեսել թե մադրիդյան սկզբունքները, թե ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության կոչերը"

Էդվարդ Նալբանդյան
©Արտակ Բարսեղյան 
Այսօր հրավիրված մամլո ասուլիսում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է իր գլխավորած գերատեսչության կողմից անցյալ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, անդրադարձել է արտաքին քաղաքական ասպարեզում տեղի ունեցող զարգացումներին: Մասնավորապես, ըստ նախարարի, 2013 թվականը նշանավորվեց Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու որոշմամբ, որը բխում է Հայաստանի տնտեսական և ռազմավարական շահերից։ 
Անցած 2013 թվականը բավականին հագեցած տարի էր մեր երկրի արտաքին քաղաքական առումով: Մասնավորապես, մեր երկիրը նախագահեց երկու միջազգային կառույցներում՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում և
Հայաստանի ԱԳՆ
©Արտակ Բարսեղյան
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում: Թվային առումով, այն ևս հագեցած էր՝ 2013թվականի ընթացքում Հանրապետության Նախագահն իրականացրել է 15 օտարերկրյա այց: Հայաստան է այցելել 3 պետության և կառավարության ղեկավար: ԱԺ նախագահը 9 արտերկրյա այց է կատարել, Հայաստան է ժամանել 6 երկրի խորհրդարանի ղեկավար։ Վարչապետն իրականացրել է 6 արտերկրյա այցելություն։ Արտգործնախարարը կատարել է 48 օտարերկրյա այց, Հայաստան է այցելել 12 երկրի արտգործնախարար և միջազգային կազմակերպության 10 ղեկավար: Ըստ նախարար Նալբանդյանի, փոխայցելությունների արդյունքում ձեռք են բերվել կարևոր
պայմանավորվածություններ և ստորագրվել ութսունվեց միջազգային
պայմանագրեր:
 Անցյալ տարի Հայաստանը դեսպանատներ է հիմնել Շվեդիայում,
Մեքսիկայում, Վատիկանում, Վիետնամում և Ինդոնեզիայում, մշտական
ներկայացուցչություն՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում,
գլխավոր հյուպատոսություններ՝ Մարսելում և Լիոնում, դիվանագիտական
հարաբերություններ հաստատել 5 պետության հետ (Վանուատու, Մյանմար,
Սվազիլենդ, Ուգանդա, Մավրիկիոս):
Որոշակի առաջընթաց երկամյա ընդմիջումից հետո արձանագրվեց արցախյան խնդրի կարգավորման գործընթացում:
Արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանը 2013թ.
շարունակեց Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ ջանքերը՝
հիմնահարցի բացառապես խաղաղ, միջազգային իրավունքի սկզբունքների ու
նորմերի հիման վրա հանգուցալուծման ուղղությամբ: 
Այդ ջանքերը շարունակական բնույթ կկրեն և այս տարի: Արդեն վաղը Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Փարիզ, որտեղ կհանդիպի Մինսկի խմբի համանախագահների հետ, իսկ հաջորդ օրը կբանակցի իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ:  Հայաստանը ի տարբերություն Ադրբեջանի հավատարիմ է բանակցային սեղանին գտնվող խնդրի խաղաղ կարգավորման սկզբունքներին, նշեց մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Ադրբեջանը ապարդյուն փորձում է շարունակել անտեսել թե այդ սկզբունքները, թե ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության կոչերը:
Պատասխանելով "ՌԱԴԻՈԼՈՒՐ"ի հարցին, մեր երկրի արտգործնախարը անդրադարձավ նոր առաջարկությունների վերաբերյալ Ռուսաստանի իր գործընկերոջ կողմից նախօրեին արված հայտարարությանը, նշելով, որ նոր առաջարկներ չկան, իսկ թյուրիմացության առիթը՝ սխալ թարգմանությունն է :
Հայ-թուրքական հարաբերությունների առումով Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ որևէ առաջխաղացման միտում չի նշմարվում: Էդվարդ Նալբանդյանը պատմեց լրագրողներին Երևանում անցալ տարի թուրք արտգործնախարարի հանդիպման որոշ մանրամասներ:
Ասուլիսի ընացքում նախարար Նալբանդյանը անդրադարձավ նաև կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի առաջարկին մեր երկրի որպես Արևելյան Հայաստանի Հանրապետություն վերանվանման շուրջ:
Դա պարոն Աշոտյանի անձնական կարծիքն է, այդպիսի հարց չի քննարկվոել և չի քննարկվում կառավարությունում:

Նախարարը իր գոհունակությունը հայտնեց մեծ թափով կառուցվող ԱԳՆ նոր շենքի վերաբերյալ:

Comments

Popular posts from this blog

Remembering the Poet

  138 years ago, on February 9, 1885 (new style), in the family of a village priest in the village of Gandza near Akhalkalaki was born an outstanding Armenian poet Vahan Teryan. In 1899 Vahan entered Lazarev Institute of Oriental Languages in Moscow. Together with his friends Teryan publishes at the institute a handwritten newspaper "Nadezhda", where he not only writes editorials and editorials, but also heads the poetry department, where he publishes his poems under the pseudonyms of Shvin, Volo and others. In August 1906 Teryan enters Moscow University, the Department of Russian Language and Literature of the Faculty of History and Philology. Under the direct influence of the 1905-1907 revolution, he wrote the cycle of poems "Crown of Thorns", in which he glorifies the revolutionary fighters. On the night of December 3, 1906 Teryan's apartment was searched, he and a friend were arrested, but on December 13 he was released from custody. During this period Terja...

South Caucasus Railway's investment program for 2023 will exceed $5.3 million.

The South Caucasus Railway Company (SCR) has launched an investment program for 2023. This year, 2 billion 90 million drams (5.3 million USD) will be spent on the programs of development and maintenance of infrastructure and rolling stock. According to SCR, 290 million drams will be spent on rolling stock and 1.8 billion drams on infrastructure. 1.7 billion rubles will be invested in track equipment, 30 million rubles in electrification and power supply, 10 million rubles in automation, telemechanics and communication equipment. In 2023 it is planned to completely renovate 14 km of tracks by various types of capital repairs. It is planned to replace 15.6 thousand concrete and 4 thousand wooden sleepers along the entire length of the track. "This year the main volume of investment funds will be used for maintenance and development of the infrastructure, which directly affects the safety and smooth operation of the railway. 2023 will be a year of hard work for our company. Targeted ...

Composer Tigran Mansuryan turns 84

Today is the 84th birthday of Tigran Mansuryan, a world-famous Armenian composer, national artist and honored artist of Armenia. Tigran Mansuryan was born in Beirut on January 27, 1939. The Mansuryan family moved to Armenia in 1947 and settled in Yerevan in 1956. The future composer graduated from the Music College under Romanos Melikyan, then studied at the Yerevan Conservatory, taught there in 1967-1986, and was its rector in 1992-1995. At present he concentrates fully on composing. He is one of the most performed composers of modern Armenia. In his creative work he combines modern writing techniques with the support of national musical traditions, especially the traditions of Komitas. Tigran Mansuryan is known for his symphonic works as well as for his film music.