Skip to main content

Ռազմի դաշտում են նաև հաքերները


Վերջին օրերին հայ-ադրբեջանական հակամարտությունը թեժացել է ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաև  համացանցի տարածքում: Երկու կողմերի հաքերները փոխադարձաբար կիբեռ գրոհների միջոցով կոտրել են մի քանի տասնյակ հայկական և ադրբեջանական կայքեր: 

Այս տարի հայ-ադրբեջանական կայքային պատերազմը համընկավ ռազմի դաշտում  հակամարտության սրացման հետ: Ըստ տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանի, կիբերգրոհների նոր շրջանի բացման նախաձեռնողը ևս ադրբեջանական կողմն է:

 Եթե այս գրոհները, այսպես ասենք, նվիրված էին 1990 թվականին ի պատասխան Բաքվում հայերի ջարդերի խորհրդային զորքերի գործողություններին, ապա ադրբեջանցի հաքերների հաջորդ ակտիվացումը սպասվում է Խոջալուի դեպքերի հերթական  տարելիցին ընդառաջ՝ փետրվարի վերջին, նշեց փորձագետը:
Ինչևէ, պատասխան քայլերը չուշացան և հայ հաքերների կողմից, որոնք կոտրել են 13 ադրբեջանական կայքեր:

Ինտերնետ Հանրություն ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սահյանը իր հերթին կարևորեց կիբեռ-անվտանգության բարձրացման անհրաժեշտությունը, ինչը արդեն արվում է պատշաճ մակարդակով պետական մարմինների կայքերի պարագայում: Վերջին գրոհներից տուժած հայկական կայքերը  մեծամասամբ պատկանում են ձեռնարկություններին:

Մյուս կողմից կիբեռգորհները թույլ են տալիս վերացնել վեբ-կայքերի խոցելի կողմերը: Սակայն որոշ կայքատերեր անտարբեր են անվտանգության հարցերի շուրջ:

Ի տարբերություն իրական պատերազմի համացանցային հարձակումները չունեն հաղթող և պարտվող կողմ, նկատեց Սամվել Մարտիրոսյանը:

Այնպես որ, կարևոր է ապահովել անվտանգությունը, ինչպես  ռազմի դաշտում, այնպես էլ համացանցում:


Comments