Տիգրան Սարգսյան vs Ռոբերտ Քոչարյան © Արտակ Բարսեղյան |
Այս օրերին քննարկման հիմնական առարկա դարձած
երկրորդ նախագահի և գործող վարչապետի բաց հեռավեճի շուրջ իրենց դիտարկումներն են
ներկայացնում տարբեր քաղաքական և հասարակական գործիչներ: Այսօր հարցի շուրջ
մեկնաբանություններով հանդես է եկել քաղաքագետ Լևոն Շիրինյանը
Ամանորի տոներից հետո նոր թափ ստացած Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան հեռավեճը
բավականին աշխուժացրեց մեր երկրի երկրի
ներքաղաքական ասպարեզը, սակայն, ընդհանուր առմամբ, դեռևս գրավոր բնույթ կրող դիսկուրսի հանդեպ մեծ հետաքրքրությոն չկա,
նկատեց է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Ըստ քաղաքագետի, թե նախկին նախագահը, թե գործող
վարչապետը ձեռնպահ են մնում ներկա տնտեսական կացության հնարավոր լուծումներ
մատնանշելուց, նախընտրելով նամակագրության հետահայաց բովանդակությունը:
Լայն հասարակության անտարբերությունը հեռավեճի
հանդեպ պայմանավորված է ինչպես ներկա, այնպես էլ նախկին իշխանավորվերի հանդեպ առկա
վերաբերմունքով: Սակայն, ինչպես վկայում են զարգացումները, ընթացող դիսկուռսը
անհանգստություն է հարուցել իշխանական վերնախավում:
Քաղաքագետը չբացառեց, որ Ռոբերտ Քոչարյան-Տիգրան
Սարգսյան դիսկուրսը կարող է հանգեցնել ներիշխանական վերադասավորումների: Ինչևէ,
որպես առկա կացության լուծման հնարավոր ուղի բանախոսը առաջարկում է հստակեցնել
պետական կառավարման ձևը՝ հրաժարվելով ճգնաժամ հարուցող կիսանախագահական համակարգից
և հաստատելով կամ նախագահական, կամ խորհրդարանական կառավարումը: Այս առումով
կհստակեցվի, թե ով է պատասխանատու երկրի համար, հավելեց Լևոն Շիրինյանը:
Comments