Skip to main content

Posts

Սպառողների ասոցիացիայի նախագահը մեղադրում է քաղաքապետարանին

Հուլիսի 1-ից մայրաքաղաքի մետրոյի ուղևարձը ներկայիս 50 դրամից կդառնա 100 դրամ: Երևանի քաղաքապետարանի այս որոշմանը այսօր անդրադարձել է   Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նա քննադատել է քաղաքային իշխանությունների այս քայլը, որակելով այն որպես հերթական հարված մուրճով սպառողների գլխին: “Սպառողների ասոցիացիա” հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը անթույլատրելի և հակաօրինական է համարում Երևանի մետրոպոլիտենի ուղևարձի սպասվող կրկնակի չափով թանկացումը: Այս գնային կտրուկ փոփոխությունը կարող է զգալի նվազեցնել մետրոյի ուղևորափոխադրումների ծավալը` մինչև 20 տոկոսի չափով, հավելեց Պողոսյանը: Այս կանխատեսման իրականացման դեպքում կարելի է ասել, որ թանկացումը պարզապես անհիմն էր: Անդրադառնալով վերգետնյա հասարակական տրանսպորտի վիճակին, Արմեն Պողոսյանը ողջունեց քաղաքապետարանի ջանքերը միկրոավտոբուսների քանակի զգալի նվազեցման ուղղությամբ` ի հաշիվ մեծ և միջին դասի ավտոբուսների թվի ավելացման:   Միևնույն ժամանակ նա ոչբավարար համարեց այս ուղղությկամբ տարվող աշխատանքն...

Ռուբեն Սաֆրաստյան.«Փոփոխություններ պետք չէ ակնկալել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների պարագայում»

Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունները նշանավորվել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համոզիչ հաղթանակով: Այն թույլ կտա վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին երրորդ անգամ անընդմեջ գլխավորել թուրքական կառավարությունը: Ընտրությունների նախնական արդյունքները վկայում են այն մասին, որ Թուրքիայի Մեծ ազգային ժողովի 550 տեղերից առնվազն 325 կզբաղեցնեն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը: Այն ստացել է ընտրողների քվեների 49,8%: Համեմատության համար նշենք, որ 2007 թվականին վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխավորությամբ այս քաղաքական ուժը ստացել եր 46,47%: Ամփոփելով այս արդյունքները, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ այնուամենենայնիվ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չհասավ իր հիմնական նպատակին` չստանալով ձայների երկու երրորդը: Էրդողանի թիմակիցներին չհաջողվեց նաև զբաղոցնել մեջլիսի 330 մանդատները: Երկրորդ տեղում է հայտնվել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, որը քվեն...

Մարքսիստը չգուշանում է արքայական գամբիթից

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը մտադիր է մասնակցել և նախագահական, և խորհրդարանական ընտրություններին: Այսօր կայացած մամլո ասուլիսում անդրադառնալով վերջին ներքաղաքական գործընթացներին, գլխավոր մարքսիստը, համոզմունք է հայտնել, որ մոտակա համապետական ընտրությունները կլինեն արտահերթ:  Իր յուրօրինակ քաղաքական մեկնաբանություններով հայտնի Դավիթ Հակոբյանը այսօր համոզմունք հայտնեց, որ ներկայումս տեղի ունեցող քաղաքական զարգացումների հիմնական դերակատերները երկրի ներկայիս և նախկին նախագահներն են: Օգտվելով ճատրակային բառապաշարից, ներքաղաքական իրավիճակը բանախոսը անվանեց արքայական գամբիթի սկիզբ: Նրա կարծիքով, որ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը այսօր բխում է գործող նախագահի շահերից: Անդրադառնալով իշխանությունների և ընդդիմադիր ՀԱԿի նախանշված բանակցություններին,Դավիթ Հակոբյանը ասաց, որ դրանք կկրեն լուրջ անդրկուլիսյան բնույթ, բայց դրանց ընթացքի վրա կարող է ազդել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր քաղաքական ակտիվացումը:

Երկխոսություն՝ միայն արտահերթ ընտրությունների շուրջ, ասում է ՀՀՇ առաջնորդը

Ընդդիմադիր Հայոց Համազգային Շարժում կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ մեր երկրի ներքաղաքական զարգացումներին : Լրագրողների հետ հանդիպման հիմնական առիթը օրերս Դրեզդենում կայացած Եվրոպայի լիբերալ դեմոկրատների և բարեփոխումների կուսակցության խորհրդի նիստուն ընդունված բանաձևն էր : Այդ փաստաթղ թի հեղինակները , մասնավորապես , պահանջել են Հայաստանի իշխանություններից անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին : Եվրոպական լիբերալ - դեմոկրատները նաև կոչ են արել Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների ալյանսին բարձրացնել   Եվրամիության մուտքի   արտոնագրերի տրամադրման արգելքի հարցը այն   հայ պաշտոնյաների համար , ովքեր ներգրավված են եղել քաղաքական շարժառիթներով իրականացվող արդարատության համակարգի չարաշահմանը : Նշենք, որ Արամ Մանուկյանը նույնպես հանդիսանում է   Եվրոպայի լիբերալ դեմոկրատների և բարեփոխումների կուսակցության խորհրդի ա...

Գլենդեյլի մեմորիալ հոսպիտալը մուտք է գործում Հայաստան

Գլենդեյլի մեմորիալ հոսպիտալը ծրագրում է մեր երկրում ստեղծել բժշկական կենտրոն, որը կարող է դառնալ ամերիկյան հիվանդանոցի հայաստանյան մասնաճյուղը: Հայաստանում իրականցվելիք այս և այլ խոշորածավալ առողջապահական եւ բարեգործական ծրագրերի մասին այսօր լրագրողներին պատմեցին Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը, հոսպիտալի տնօրեն Մեթյու Գերլաչը եւ տնօրենների խորհրդի անդամներ Պերճ Ջամբազյանը և Վիգեն Սափիլյանը։ Գլենդեյլի մեմորիալ հոսպիտալը այսօր համարվում է 50 ամերիկյան լավագույն հիվանդանոցներից մեկը: Այն մաս է կազմում ԱՄՆ արևմուտքում գործող CHW խոշոր բժշկական միավորման, որի մեջ մտնում են ևս 41 հիվանդանոց: Ըստ Գլենդեյլի մեմորիալ հոսպիտալի տնօրենների խորհրդի անդամ Պերճ Ջամբազյանի՝ իրենց այցի նպատակն է ծանոթանալ մեր երկրում տիրող առողջապահական իրավիճակի հետ և քննարկել հետագայում բժշկական կենտրոնի հիմնադրման և գործունեության հետ կապված հարցեր: Պատվիրակության անդամներն արդեն հանդիպել են առողջապահության նախարարությունում, պարզել են` որոնք են մեր երկում ամենատարածված հիվանդությունները: Ինչպես սպասվում է...

Азербайджанский политолог Расим Мусабеков ответил на мои вопросы

Насколько готов Азербайджан решить спор военным путем посредством возобновления широкомасштабных военных действий? Не следует думать, что в Азербайджане власти и общество только и думает, как начать большую войну. Это не так, хотя нетерпение в обществе растет, число стронников решительных действий и их давление на власти увеличивается. Азербайджан сделал очень большие капиталовложения в усиление своей обороноспособности. Достаточно сказать, что в текущем году на эти цели выделено свыше 3 миллиардов долларов. Это не только превышает весь государственный бюджет Армении, но и является самыми большими военными расходами на постсоветском пространстве, после России. Однако непосредственно возобновление военных действий в ближайшее время я не жду. Во превых, идут переговоры. Во-вторых, решение о возобновлении широкомасштабных военных действий зависит от внутриполитической ситуации как в Азербайджане и Армении, так и ситуации в регионе. Новую большую войну я не исключаю, но очень ее не хочу...

Հայկական գելխեղդ Գամփռը պաշտոնապես ճանաչվել է հայկական ազգային շան տեսակ

Միջազգային կինոլոգիական միության տոհմային կոմիտեի նիստում Հայկական գելխեղդ Գամփռը պաշտոնապես այս տարի ճանաչվել է հայկական ազգային շան ցեղատեսակ և գրանցվել է միության ցուցակում 204 համարի տակ: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Հայաստանի կինոլոգիական միության նախագահ Վիոլետտա Գաբրիելյանը պատմել է, որ Գամփռը հիշատակվել է դեռ Մովսես Խորենացու, Եզնիկ Կողբացու աշխատություններում և «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելում:  Գամփռը տեղական տեսակ է, որը հազարամյակներ շարունակ մնում է հայկական լեռնաշխարհի շուն և համարվում է հայ ժողովրդի հպարտության առարկա։ Ընդհանրապես՝ Հայկական գելխեղդ Գամփռը լայնորեն ճանաչված է աշխարհում: ԱՄՆ-ում գործում է Հայկական գամփռի ակումբ, մեր երկրում թողարկվել է Գամփռ շանը պատկերող փոստային նամականիշ: Սակայն1989 թվականին Թուրքիային հաջողվեց գրանցել այն Անատոլիական Ղարաբաշ (սեւ գլուխ) անվան տակ` ըստ տեղանքի անվան, որը, ինչպես հայտնի է, վերաբերում է պատմական Հայաստանին: Եվ ահա անցյալ տարի Հայաստանի կինոլոգիական եւ կինոլոգոսպորտային միության պատվիրակությունը Բուրգասում ա...