Skip to main content

Գլենդեյլի մեմորիալ հոսպիտալը մուտք է գործում Հայաստան

Գլենդեյլի մեմորիալ հոսպիտալը ծրագրում է մեր երկրում ստեղծել բժշկական կենտրոն, որը կարող է դառնալ ամերիկյան հիվանդանոցի հայաստանյան մասնաճյուղը: Հայաստանում իրականցվելիք այս և այլ խոշորածավալ առողջապահական եւ բարեգործական ծրագրերի մասին այսօր լրագրողներին պատմեցին Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը, հոսպիտալի տնօրեն Մեթյու Գերլաչը եւ տնօրենների խորհրդի անդամներ Պերճ Ջամբազյանը և Վիգեն Սափիլյանը։

Գլենդեյլի մեմորիալ հոսպիտալը այսօր համարվում է 50 ամերիկյան լավագույն հիվանդանոցներից մեկը: Այն մաս է կազմում ԱՄՆ արևմուտքում գործող CHW խոշոր բժշկական միավորման, որի մեջ մտնում են ևս 41 հիվանդանոց:

Ըստ Գլենդեյլի մեմորիալ հոսպիտալի տնօրենների խորհրդի անդամ Պերճ Ջամբազյանի՝ իրենց այցի նպատակն է ծանոթանալ մեր երկրում տիրող առողջապահական իրավիճակի հետ և քննարկել հետագայում բժշկական կենտրոնի հիմնադրման և գործունեության հետ կապված հարցեր:

Պատվիրակության անդամներն արդեն հանդիպել են առողջապահության նախարարությունում, պարզել են` որոնք են մեր երկում ամենատարածված հիվանդությունները: Ինչպես սպասվում է, Երևանում կգործի Գլենդեյլի մեմորիալ հոսպիտալի մասնաճյուղային հիվանդանոցը, Գյումրիում ` մանկական բժշկական կենտրոնը, իսկ մարզերում կբացվեն ախտորոշման արդիական կենտրոններ:

Մոտակա քայլերն այս ուղղությամբ կիրականացվեն արդեն մոտակա երկու ամսվա ընթացքում: Հայկական կողմը անհատույց տարածք է տրամադրել կառուցվելիք երևանյան բժշկական համալիրի համար:

Իր խոսքում Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը կարևորեց Գլենդեյլի մեմորիալ հոսպիտալի նախանշված մուտքը Հայաստան՝ արձանագրելով, որ Գլենդեյլում և Լոս Անջելեսում ամենալավ բժիշկները հայերն են: Նա չբացառեց, որ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգը նաև այլ ոլորտերում ներկայացված կլինի Հայաստանում:

Գլենդեյլի քույր քաղաքում ` Կապանում, ըստ պարոն Նաջարյանի, կնորոգվի քաղաքային հիվանդանոցը:

Լրագրողների խնդրանքով պարոն Նաջարյանը աքնդրադարձավ նաև ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: Գլենդեյլի խիստ քննադատության ենթարկեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` Հայոց ցեղասպանության ճանաչման իր տված խոստումը չկատարելու համար: «Օբաման մեզ խաբեց»,- հայտարարեց նա:

Չնայաց դրան՝ Բարաք Օբաման մեծ հնարավորություններ ունի վերընտրվել իր պաշտոնում հաջորդ տարի անցկացվելիք նախագահական ընտրություններում, հայտարարեց Գլենդեյլի քաղաքապետը: 

Comments

Popular posts from this blog

Remembering the Poet

  138 years ago, on February 9, 1885 (new style), in the family of a village priest in the village of Gandza near Akhalkalaki was born an outstanding Armenian poet Vahan Teryan. In 1899 Vahan entered Lazarev Institute of Oriental Languages in Moscow. Together with his friends Teryan publishes at the institute a handwritten newspaper "Nadezhda", where he not only writes editorials and editorials, but also heads the poetry department, where he publishes his poems under the pseudonyms of Shvin, Volo and others. In August 1906 Teryan enters Moscow University, the Department of Russian Language and Literature of the Faculty of History and Philology. Under the direct influence of the 1905-1907 revolution, he wrote the cycle of poems "Crown of Thorns", in which he glorifies the revolutionary fighters. On the night of December 3, 1906 Teryan's apartment was searched, he and a friend were arrested, but on December 13 he was released from custody. During this period Terja...

Серж Саргсян: "Армения заинтересована в дальнейшем развитии отношений с США".

Президент Армении Серж Саргсян посетил сегодня посольство США в Армении и поздравил высокопоставленных сотрудников дипломатической миссии в связи с Национальным праздником США- Днем независимости. Как сообщили в пресс-службе главы армянского государства, Серж Саргсян в своем выступлении, в частности, заявил: “Мы действительно заинтересованы в дальнейшем развитии наших отношений с Соединенными Штатами. Мы воспринимаем США не только как мощную державу, предоставляющую Армении самую большую гуманитарную помощь, но и как страну, которая в самый судьбоносный момент протянула руку помощи нашему народу, приняв в свои объятия значительную его часть, дав возможность развиваться осуществить свой вклад, как в могущество США, так и в сохранение национальной самобытности». В ходе состоявшейся беседы Чрезвычайный и Полномочный посол США в Армении Мари Йованович представила президенту свои впечатления от прошедших недавно в США встреч с представителями армянской общины США. Стороны выразили обоюдное...

Composer Tigran Mansuryan turns 84

Today is the 84th birthday of Tigran Mansuryan, a world-famous Armenian composer, national artist and honored artist of Armenia. Tigran Mansuryan was born in Beirut on January 27, 1939. The Mansuryan family moved to Armenia in 1947 and settled in Yerevan in 1956. The future composer graduated from the Music College under Romanos Melikyan, then studied at the Yerevan Conservatory, taught there in 1967-1986, and was its rector in 1992-1995. At present he concentrates fully on composing. He is one of the most performed composers of modern Armenia. In his creative work he combines modern writing techniques with the support of national musical traditions, especially the traditions of Komitas. Tigran Mansuryan is known for his symphonic works as well as for his film music.