Skip to main content

Երկխոսություն՝ միայն արտահերթ ընտրությունների շուրջ, ասում է ՀՀՇ առաջնորդը


Ընդդիմադիր Հայոց Համազգային Շարժում կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ մեր երկրի ներքաղաքական զարգացումներին: Լրագրողների հետ հանդիպման հիմնական առիթը օրերս Դրեզդենում կայացած Եվրոպայի լիբերալ դեմոկրատների և բարեփոխումների կուսակցության խորհրդի նիստուն ընդունված բանաձևն էր: Այդ փաստաթղթի հեղինակները, մասնավորապես, պահանջել են Հայաստանի իշխանություններից անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին: Եվրոպական լիբերալ-դեմոկրատները նաև կոչ են արել Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների ալյանսին բարձրացնել  Եվրամիության մուտքի  արտոնագրերի տրամադրման արգելքի հարցը այն  հայ պաշտոնյաների համար, ովքեր ներգրավված են եղել քաղաքական շարժառիթներով իրականացվող արդարատության համակարգի չարաշահմանը: Նշենք, որ Արամ Մանուկյանը նույնպես հանդիսանում է  Եվրոպայի լիբերալ դեմոկրատների և բարեփոխումների կուսակցության խորհրդի անդամ: Նա առաջակել է իր գործընկերներին հաջորդ տարվա մարտին նիստ գումարել Երևանում: 
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարել է, որ իշխանությունների և ընդդիմության երկխոսությունը հնարավոր է միայն իշխանության անցնում հանձնման, նախագահական և խորհրդարան արտահերթ ընտրությունների շուրջ:
Ըստ ընդդիմադիր գործչի, սպասվող համաներումը այս գործընթացի վրա չի կարող ազդել, քանի որ, Մանուկյանի համոզմամբ, երկրի իշխանությունները, ի տարբերություն ընդդիմության, ժողովրդի ճնշման արդյունքում տեղ չունի մանևրելու: ՀՀՇ առաջնորդը հայտարարեց, որ այս ճնշումը կրելու շարունակական բնույթ և իրականացվելու է ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսից: Համաներումից հետո ընդդիմության հաջորդ քայլերը պայմանավորված կլինեն իշխանությունների քայլերով, ինչը պարզ կլինի Հայ Ազգային Կոնգրեսի մայիսի 31-ին սպասվող հանրավաքին, ասաց Մանուկյանը: 
Իսկ հաջորդ իշխանություններին կորոշեն արտահերթ ազատ ընտրությունները, հավելեց ՀՀՇ առաջնորդը:

Comments

Popular posts from this blog

Composer Tigran Mansuryan turns 84

Today is the 84th birthday of Tigran Mansuryan, a world-famous Armenian composer, national artist and honored artist of Armenia. Tigran Mansuryan was born in Beirut on January 27, 1939. The Mansuryan family moved to Armenia in 1947 and settled in Yerevan in 1956. The future composer graduated from the Music College under Romanos Melikyan, then studied at the Yerevan Conservatory, taught there in 1967-1986, and was its rector in 1992-1995. At present he concentrates fully on composing. He is one of the most performed composers of modern Armenia. In his creative work he combines modern writing techniques with the support of national musical traditions, especially the traditions of Komitas. Tigran Mansuryan is known for his symphonic works as well as for his film music.

Ближе к ЕС и НАТО.

Армения удачно реализует программы индивидуального партнерства с ЕС и НАТО, заявил сегодня в Ереване секретарь Совета Национальной Безопасности Армении Артур Багдасарян, выступая на открытии 73-го семинара Парламентской Ассамблеи НАТО Rose-Roth "Региональные развития на Южном Кавказе: вызовы, возможности и перспективы". По его словам, программа сотрудничества с ЕС насчитывает около 190 конкретных действий, программа сотрудничества с НАТО -122 действий по реформированию различных сфер. В процессе реализации программ активно принимают участие и эксперты из ЕС и НАТО. "Армения привержена выполнению своих международных обязательств, в частности, в рамках программы индивидуального партнерства Армения-НАТО ", заявил Багдасарян, подчеркнув, что в этом вопросе в Армении отмечен ощутимый прогресс.

Remembering the Poet

  138 years ago, on February 9, 1885 (new style), in the family of a village priest in the village of Gandza near Akhalkalaki was born an outstanding Armenian poet Vahan Teryan. In 1899 Vahan entered Lazarev Institute of Oriental Languages in Moscow. Together with his friends Teryan publishes at the institute a handwritten newspaper "Nadezhda", where he not only writes editorials and editorials, but also heads the poetry department, where he publishes his poems under the pseudonyms of Shvin, Volo and others. In August 1906 Teryan enters Moscow University, the Department of Russian Language and Literature of the Faculty of History and Philology. Under the direct influence of the 1905-1907 revolution, he wrote the cycle of poems "Crown of Thorns", in which he glorifies the revolutionary fighters. On the night of December 3, 1906 Teryan's apartment was searched, he and a friend were arrested, but on December 13 he was released from custody. During this period Terja...