Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը մտադիր է մասնակցել և նախագահական, և խորհրդարանական ընտրություններին: Այսօր կայացած մամլո ասուլիսում անդրադառնալով վերջին ներքաղաքական գործընթացներին, գլխավոր մարքսիստը, համոզմունք է հայտնել, որ մոտակա համապետական ընտրությունները կլինեն արտահերթ:
Իր յուրօրինակ քաղաքական մեկնաբանություններով հայտնի Դավիթ Հակոբյանը այսօր համոզմունք հայտնեց, որ ներկայումս տեղի ունեցող քաղաքական զարգացումների հիմնական դերակատերները երկրի ներկայիս և նախկին նախագահներն են: Օգտվելով ճատրակային բառապաշարից, ներքաղաքական իրավիճակը բանախոսը անվանեց արքայական գամբիթի սկիզբ: Նրա կարծիքով, որ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը այսօր բխում է գործող նախագահի շահերից:
Անդրադառնալով իշխանությունների և ընդդիմադիր ՀԱԿի նախանշված բանակցություններին,Դավիթ Հակոբյանը ասաց, որ դրանք կկրեն լուրջ անդրկուլիսյան բնույթ, բայց դրանց ընթացքի վրա կարող է ազդել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր քաղաքական ակտիվացումը:
Comments