Ռուբեն Սաֆրաստյան.«Փոփոխություններ պետք չէ ակնկալել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների պարագայում»
Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունները նշանավորվել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համոզիչ հաղթանակով: Այն թույլ կտա վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին երրորդ անգամ անընդմեջ գլխավորել թուրքական կառավարությունը:
Ընտրությունների նախնական արդյունքները վկայում են այն մասին, որ Թուրքիայի Մեծ ազգային ժողովի 550 տեղերից առնվազն 325 կզբաղեցնեն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը: Այն ստացել է ընտրողների քվեների 49,8%: Համեմատության համար նշենք, որ 2007 թվականին վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխավորությամբ այս քաղաքական ուժը ստացել եր 46,47%:
Ամփոփելով այս արդյունքները, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ այնուամենենայնիվ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չհասավ իր հիմնական նպատակին` չստանալով ձայների երկու երրորդը: Էրդողանի թիմակիցներին չհաջողվեց նաև զբաղոցնել մեջլիսի 330 մանդատները:
Երկրորդ տեղում է հայտնվել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, որը քվեների 25,9%-ի շնորհիվ կզբաղեցնի 125 տեղ թուրքական մեջլիսում: Ազգայնական շարժման կուսակցությունը ստացել է 13% և 54 պատգամավորական մանդատ: Անկախների դաշինքը, հավաքելով քվեների 6,6%, կզբաղեցնի 35 տեղ:
Այս արդյունքների դեմ անց են կացվում բողոքի ակցիաներ: Բողոքավորներին ցրելու նպատակով թուրքական ոստիկանությունը օգտագործել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:
Ինչպես նշեց Ռուբեն Սաֆրաստյանը, թուրքական նոր կառավարությունում անշուշտ կադրայաին փոփոխություններ կլինեն, ինչը սկզբունքորեն չի անդրադառնա քաղաքականության վրա: Ըստ թուրքագետի, փոփոխություններ պետք չէ ակնկալել և հայ-թուրքական հարաբերությունների պարագայում:
Ըստ պաշտոնական տվյալների, ընտրողների ակտիվությունը եղել է բավականին բարձր` հատելով 84,5%-ը: Նշենք, որ այս ընտրություններին մասնակցում էին 15 կուսակցություն և 203 պատգամավորության անկախ թեկնածու:

Comments