Skip to main content

Posts

Հայ ժողովրդի1915 թվականի վերապրած ցավը մոտ է և հասկանալի ուկրաինական ժողովրդին, գրեց նախարար Գրիշչենկոն

Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոն այսօր այցելեց Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Ցեղասպանության թանգարան- ինստիտուտում նախարար Գրիշչենկոն մանրամասնորեն ծանոթացավ թանգարանի` 1915 թ- ին Օսմանյան Կայսրությունում հայկական կոտորածների մասին պատմող վավերագրական նյութերին ու լուսանկարներին:  «Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությունը անջնջելի տպավորություն թողեց ինձ վրա: Հայ ժողովրդի1915 թվականի վերապրած ցավը մոտ է և հասկանալի ուկրաինական ժողովրդին, որը 1932-1933 թվականներին ունեցավ իր պատմության ամենաողբերգական էջերը",- թանգարանի հուշամատյանում նման գրառում կատարեց՝ համոզմունք հայտնելով հայ ժողովրդի արժանապատիվ ապագայի նկակմամբ։ «Բարեկամ Հայաստանին մաղթում եմ տնտեսական կայունություն և բարգավաճում»,- գրեց նախարարը: Կոնստանտին Գրիշչենկոն նաեւ եղեւնի տնկեց Հիշատակի պուրակում: Նշենք,որ Ուկրաինան դեռ չի ճանաչել Մեծ Եղեռնը:

Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցի փաստագրական մասը անկատար է

Միջազգային ճգնաժամային խմբի «Հայաստան և Ադրբեջան. կանխելով պատերազմը» զեկույցի փաստագրական մասը անկատար է և չի համապատասխանում ներկայացրաց եզրակացություններին: Այսպիսի հայտարարությամբ այսօր հանդես եկավ Կովկասի ինստիտուտի տնօրեն, Ալեքսանդր Իսկանդարյանը: Մի հետաքրքիր փաստ չի վրիպել նրա ուշադրությունից: Ի տարբերություն նախորդ զեկույցների` Միջազգային ճգնաժամային խումբը այս անգամ չի անդրադարձել այսպես կոչված «գրավված տարածքների» դրույթին: Քաղաքագետը նաև հերքել է պատերազմի հանկարծակի վերսկսման հավանականության մասին պնդումը` ճշտելով, որ կողմերի ստորաբաժանումները լիովին վերահսկելի են, և ռազմական գործողությունները կարող են սկսվել միայն գլխավոր հրամանատարների ցուցումով: «Միջազգային ճգնաժամային խմբի հրապարակած վերջին զեկույցում ներկայացված փաստերն ամբողջական չեն, սակայն բավական հագեցած են: Այս փաստաթղթում ներկայացվող փաստերը չեն համապատասխանում դրանում արված հետևություններին, և ես այն տպավորությունն ունեմ, որ զեկույցը պատրաստելիս` նախապես նպատակ է եղել հիմնավորել պատերազմի սկսման հավանականո...

Առողջ մարմնում`առողջ ոգի

Արտակ Բարսեղյան «Ռադիոլուր» Պաշտպանության նախարարին կից հանրային խորհուրդը մեծ նշականություն է տալիս զորակոչիկների ֆիզիկական եւ հոգեկան պատրատվածությանը։ Այս ուղղությամբ ձեռմարկվող քայլերի մասին այսօր խոսել են խորհրդի անդամներ` հոգեբան Դավիթ Ջամալյանը և Քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Հայրապետյանը: Շատ զորակոչիկներ, մուտք գործելով բանակ, հոգեպես պատրաստ չեն լինում նոր պայմաններին: Ըստ հոգեբան Դավիթ Ջամալյանի՝ հենց այստեղից սկիզբ են առնում սոցիալ- հոգեբանական լուրջ խնդիրները: Որպեսզի պատանին հոգեպես պատրաստ լինի ծառայությանը, նա պետք է մանկուց դաստիարակվի հայրենասիրության ոգով, լինի ֆիզիկապես պինդ: Առողջ մարմնում`առողջ ոգի: Ղեկավարվելով հենց այս կարգախոսով՝ Հայաստանի Քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Հայրապետյանը հայտնեց, որ վերջին 3 տարվա ընթացքում պաշտպանության նախարարության աջակցությամբ մեր երկրի 45 դպրոցներում անցկացվում են պարապմումքներ: Միայն անցյալ տարի հայ մարզիկները քիքբոքսինգի միջազգային մրցումներից վերադարձել են` նվաճելով 26 մեդալ: «Մենք պատրաստում ենք ոչ...

На мои вопросы ответил азербайджанский эксперт

Интервью с Рауфом Раджабовым -Уважаемый г-н Раджабов, как вы оцениваете нынешний уровень сотрудничества Азербайджан-НАТО? -Уровень сотрудничества НАТО и Азербайджана, я бы сказал, что идентичен уровню сотрудничества Армении и НАТО. Иными словами Азербайджан, как и Армения участвует в аналогичных программах,имеющих место на Южном Кавказе, то есть все программы, посвящённые миру, демократии, повышению уровня безопасности, эффективному участию в составе коалиционных войск в Афганистане, Ираке и на Балканах. Следует особо отметить проведение реформ в вооружённых силах, так как НАТовскиее программы имеют целью повысить гражданский контроль в вооружённых силах. Это тот самый важный вопрос, который, к сожалениию, ни в Армении, ни в Азербайджане не реализлоан в полной мере. И хочется надеяться, что гражданский контроль, как составная часть реформированиия вооружённых сил будет выполнен на все сто, как в Азербайджане, так и в Армении. Каково влияние НАТО на процессы, происходящие на Южном Ка...

Առցանց` «Առաջին ձեռքից»

Արտակ Բարսեղյան «Ռադիոլուր» «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ նախաձեռնել է հայկական մամուլում ՆԱՏՕ- ի մասին տեղեկատվության ընդլայնման եւ բազմազանությանը ուղղված ծրագրի իրականացումը: Երկամսյա ծրագրի ընթացքում արտաքին քաղաքական թեմաներով զբաղվող հայ լրագրողները առցանց հարցազրույցներ կանցկացնեն Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ եվրոպական երկրների 12 քաղաքական գործիչների և փորձագետների հետ: Այս նախագիծը իրականացվելու է «Կովկասի լրագրողների ցանց» ինտեռնետ պորտալում: Ըստ «Ռեգիոն» կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի՝ այս կայքում կա առցաց հարցազրույցներ անցկացնելու հարուստ փորձ: Ծրագրի շնորհիվ կհաջողվի «առաջին ձեռքից» ստանալ ՆԱՏՕ- ի հետ համագործակցության վերաբերյալ տեսակետներ: Հայ լրագրողների հարցերին այս շաբաթվա ընթացքում կպատասխանեն ադրբեջանցի և վրացի փորձագետները: 

ԱԻՆ.2010-ին մեր երկրում գրանցվել է 9816 արտակարգ դեպք

Արտակ Բարսեղյան "Ռադիոլուր" Անցած 2010 թվականի ընթացքում մեր երկրում գրանցվել է 9816 արտակարգ դեպք, որոնց արդյունքում զոհվել է 467, տուժել` 5768 մարդ: Համեմատության համար ասենք, որ 2009 թվականի ընթացքում համապատասխանաբար արձանագրվել էր 7035 պատահար, 462 զոհ և 5787 տուժող: Դեպքերի աճը, համաձայն պաշտոնական վիճակագրության, տեղի է ունեցել հրդեհների քանակի ավելացման հաշվին: Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը այսօր հրավիրված ասուլիսում ամփոփել է անցած տարին և խոսել է իրականացվող ծրագրերի մասին: Ըստ նախարար Երիցյանի, նախորդ տարի հայ փրկարարները կարողացան կատարել իրենց առջև դրված խնդիրները` ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Մասնավորապես, մեր հրշեջները մասնակցեցին Ռուսաստանում ամռանը տեղի ունեցած հրդեհաշիջման աշխատանքներին: Մեր փրկարաները լավ դրսեւորեցին իրենց և Հայաստանանում անցկացված միջազգային վարժանքներին: Այս պարագայում Արմեն Երիցյանը կարևորեց Արտակարգ Իրավիճակների նախարարության համագործակցությունը օտարերկրյա գործընկերների հետ` փորձի փոխանանակման, տեխնիկա...

Քաղաքականության մեջ կարևորը ոչ թե քանակն է, այլ որակը, ասում է հանրապետական պատգամավորը

Արտակ Բարսեղյան "Ռադիոլուր" Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցուևթյան անդամ Լեռնիկ Ալեքսանյանը դեմ է նոր կուսակցությունների ստեղծմանը, քանի որ, ըստ նրա, երկրում առանց այդ էլ շատ են քաղաքական ուժերը: Ըստ նրա՝ կուսակցությունների թիվը գերազանցում է քաղաքական գաղափարների թիվը: Ալեքսանյանը անընդունելի է համարել նաև կուսակցական արհեստական խոշորացման գործընթացները։ Անդրադառնալով ներկա կուսակցական գործընթացներին՝ Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ խոշորացումը չի կարող ինքնանպատակ լինել և հանդես եկավ կուսակցական շարքերի մաքրության օգտին: Հանրապետական պատգամավորը հայտարարեց, որ քաղաքականության մեջ կարևորը ոչ թե քանակն է, այլ որակը: Ի տարբերություն ԲՀԿ- ի՝ Հանրապետականի շուրջ կենտրոնաձիգ գործընթացներ այս պահին տեղի չի ունենում: Ըստ Լեռնիկ Ալեքսանյանի՝ իշխող ՀՀԿ- ն հաշվի առնելով իր վարչական ռեսուրսը, ցանկության դեպքում կարող է մեկ օրում կրկնապատկել իր անդամների քանակը: Ալեքսանյանի կարծիքով՝ նման մեծացումը միշտ չէ, որ կարող է օգուտ բերել: Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր կուսակցության գոր...