Այսօր պաշտոնապես մեկնարկեցին գյուղերի տնտեսական զարգացմանն ուղղված «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների զարգացման» և «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» երկու հնգամյա ծրագրերը, որոնք հիմնված են ՀՀ և ԱՄՆ կառավարությունների, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, այլ դոնորների և հասարակական կազմակերպությունների ներկայիս և նախկին նախաձեռնությունների վրա` ուղղված մայրաքաղաքից դուրս երկրի լայնամասշտաբ զարգացմանը: Գործնականում այսօր ներկայացված ծրագրերի մշակումը մեկնարկել էր դեռևս անցյալ տարվա օգոստոս –սեպտեմբեր ամիսներին: Ծրագրերը ֆինանսավորվում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Դրանց վերաբերյալ որոշ մանրամասներ ներկայացրեց մեր երկրում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը: Ըստ նրա, գյուղական համայնքների զարգացմանը միտված ծրագրերի ֆինանսավորումը կկազմի 8 մլն ԱՄՆ դոլար: «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների զարգացման» ծրագիրը իրականացվելու է մեր երկրի բոլոր մարզերի շուրջ 100 համայնքներում, լրագրո...