Skip to main content

Հայաստանի գյուղերին $8 մլն՝ երկու ծրագրով

Այսօր պաշտոնապես մեկնարկեցին գյուղերի տնտեսական զարգացմանն ուղղված  «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների զարգացման» և «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն»  երկու հնգամյա ծրագրերը, որոնք հիմնված են ՀՀ  և ԱՄՆ կառավարությունների, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, այլ դոնորների և հասարակական կազմակերպությունների ներկայիս և նախկին նախաձեռնությունների վրա` ուղղված մայրաքաղաքից դուրս երկրի լայնամասշտաբ զարգացմանը: 
Գործնականում այսօր ներկայացված ծրագրերի մշակումը մեկնարկել էր դեռևս անցյալ տարվա օգոստոս –սեպտեմբեր ամիսներին: Ծրագրերը ֆինանսավորվում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Դրանց վերաբերյալ որոշ մանրամասներ ներկայացրեց մեր երկրում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը:
Ըստ նրա, գյուղական  համայնքների զարգացմանը միտված ծրագրերի ֆինանսավորումը կկազմի 8 մլն ԱՄՆ դոլար:
«Գործընկերություն հանուն գյուղական համայնքների զարգացման» ծրագիրը  իրականացվելու է մեր երկրի բոլոր մարզերի շուրջ 100  համայնքներում, լրագրողներին հայտնեց ծրագրի տնօրեն Անուշ Ասլանյանը: 
Ծրագրի ընթացքում մշակված և հաջողությամբ իրագործված բիզնես ծրագրերը հետագայում կիրագործվեն նաև այլ համայնքներում: Ֆինանսական միջոցները կտրամադրվեն դրամաշնորհների և վարկերի տեսքով, նշեց ծրագրի ղեկավարը: Ընդհանուր առմամբ ակնկալվում է ծրագրի իրագործման արդյունքում ստեղծել հազարից ավել նոր աշխատատեղեր: 
«Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» ծրագիրը կիրագործվի Սյունիքի, Վայոց Ձորի և Լոռու մարզերի 48 համայնքներում՝ գյուղական զբաղվածության խթանման նպատակով: Ըստ ծրագրի տնօրեն Վահե Սարդարյանի, աջակցություն է տրամադրվելու  կաթի և և մրգերի վերամշակման և գյուղական զբոսաշրջության ոլորտներում:
Գյոըղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը հույս հայտնեց, որ այս ծրագրերը հաջողությամբ կիրագործվեն և կկրեն շարունակական բնույթ:


Comments

Popular posts from this blog

Ближе к ЕС и НАТО.

Армения удачно реализует программы индивидуального партнерства с ЕС и НАТО, заявил сегодня в Ереване секретарь Совета Национальной Безопасности Армении Артур Багдасарян, выступая на открытии 73-го семинара Парламентской Ассамблеи НАТО Rose-Roth "Региональные развития на Южном Кавказе: вызовы, возможности и перспективы". По его словам, программа сотрудничества с ЕС насчитывает около 190 конкретных действий, программа сотрудничества с НАТО -122 действий по реформированию различных сфер. В процессе реализации программ активно принимают участие и эксперты из ЕС и НАТО. "Армения привержена выполнению своих международных обязательств, в частности, в рамках программы индивидуального партнерства Армения-НАТО ", заявил Багдасарян, подчеркнув, что в этом вопросе в Армении отмечен ощутимый прогресс.

Composer Tigran Mansuryan turns 84

Today is the 84th birthday of Tigran Mansuryan, a world-famous Armenian composer, national artist and honored artist of Armenia. Tigran Mansuryan was born in Beirut on January 27, 1939. The Mansuryan family moved to Armenia in 1947 and settled in Yerevan in 1956. The future composer graduated from the Music College under Romanos Melikyan, then studied at the Yerevan Conservatory, taught there in 1967-1986, and was its rector in 1992-1995. At present he concentrates fully on composing. He is one of the most performed composers of modern Armenia. In his creative work he combines modern writing techniques with the support of national musical traditions, especially the traditions of Komitas. Tigran Mansuryan is known for his symphonic works as well as for his film music.

Remembering the Poet

  138 years ago, on February 9, 1885 (new style), in the family of a village priest in the village of Gandza near Akhalkalaki was born an outstanding Armenian poet Vahan Teryan. In 1899 Vahan entered Lazarev Institute of Oriental Languages in Moscow. Together with his friends Teryan publishes at the institute a handwritten newspaper "Nadezhda", where he not only writes editorials and editorials, but also heads the poetry department, where he publishes his poems under the pseudonyms of Shvin, Volo and others. In August 1906 Teryan enters Moscow University, the Department of Russian Language and Literature of the Faculty of History and Philology. Under the direct influence of the 1905-1907 revolution, he wrote the cycle of poems "Crown of Thorns", in which he glorifies the revolutionary fighters. On the night of December 3, 1906 Teryan's apartment was searched, he and a friend were arrested, but on December 13 he was released from custody. During this period Terja...