Skip to main content

Posts

Դեսպանը մտահոգ է (տեսանյութ)

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ուշադրությամբ է հետեւում ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին օրերին գրանցված սրացումներին։ «Մենք ուշադրությամբ հետևում ենք իրադարձություններին, տեղյակ ենք սահմանային բախումների մասին: Ցավում ենք զոհված զինծառայողների համար։ Բրիտանական կառավարությունը օժանդակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնություններին և մենք ուշի ուշով հետևում ենք Փարիզում այսօր անցկացվող Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը»,- այսօր հայտարարել Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Էյվզը։ Անդրադառնալով Հայաստանի եւ ԵՄ հարաբերություններին՝ ողջունեց դրանց շարունակականությունը,  հատկապես, Մաքսային միությանը միանալու համատեքստում։ « ԵՄ -ն և Հայաստանը պատրաստակամություն են հայտնել առաջ տանել իրենց հարաբերությունները և նախանշել դրանց հետագա  ընթացքը: Այդ համատեքստում ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել երկրում քաղաքական բարեփոխումների իրականացման ուղղությամբ»,- ասաց։ Դեսպան Էյվզն անդրադարձավ նա...

Ճանապարհային ոստիկանություն. Հայաստանում 2013 թվականին ճանապարհներին զոհվել է 316 մարդ, որից 20 երեխա

Ճանապարհային անվտանգության առկա վիճակին է այսօր կայացած ասուլիսին անդրադարձել Ճանապարհային Ոստիկանության ճանապարհապարեկային ծառայրության  պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը: Մասնավորապես, նա ներկայացրել է ընթացիկ և անցյալ տարիների վիճակագրական պատկերը: Ընթացիկ տարեսկզբից մեր երկրի ավտոճանապարհներին արդեն իսկ արձագրվել է 142 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնք հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել է 217 հոգի: Ըստ  Ճանապարհային Ոստիկանության ճանապարհապարեկային ծառայրության  պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանի, համեմատած անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ զոհերի քանակը նվազել է 6-ով: Այսօրվա ասուլիսի բուն առիթը անցյալ տարվա արդյունքների ամփոփումն էր:  Ընդհանուր առմամբ 2013 թվականին արձանագրվել է 2824 պատահար, որոնց հետևանքով զոհվել է 316, վիրավորվել 3994 մարդ: Երեխաների մասնակցությամբ գրանցվել է 303 ավտովթար, որոնց հետևանքով զոհվել է 20 և վիրավորվել է 345 անչափահաս: Համեմատության համար նշենք, որ 2012 թվականի ընթացքում ավտովթարների թիվը կազմեց 2602, որոնց հետևա...

К ситуации в Украине. На мои вопросы отвечает Олег Рыбачук

23-ого января на сайте Публичные диалоги в онлайн режиме состоялась интернет пресс-конференция украинского общественно-политического деятеля, бывшего    государственного секретаря Украины Олега Рыбачука. Представляю вашему вниманию его ответы на мои вопросы. Пан Рыбачук, нынешнее противостояние в украинской столице принимает более ожесточенный характер. Можно ли считать, что на улицах Киева происходит борьба между Брюсселем и Москвой? На улицах Киева уже происходит борьба между Добром и Злом, между Будущим и Прошлым. По ночам милиция в тесной связке с тысячами привезенных в Киев молодчиками спортивной наружности устраивает откровенное сафари, нападая на активистов, журналистов, забирая раненых прямо из больничных палат, избивая их до полусмерти, и бросая умирать их в лесах под Киевом или застенках милиции, устраивая судилища уже с применением новых законов о диктатуре (от 16 января), т.е. выдвигая обвинения в массовых беспорядках, грозящих 15-летним тюремным заключен...

Իմ հարցերին պատասխանում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը. 2014 թվականի հունվարի 22 ասուլիսին

Պարոն նախարար, Ձեր Ռուսաստանի գործընկեր պարոն Լավրովը երեկ հայտարարեց, որ կան արդեն նոր առաջարկներ։ Արդյո՞ք Քննարկվում են այդ առաջարկները Մինսկի խմբի շրջանակներում, արդյո՞ք ներկայացվել են այդ նոր առաջարկները Ձեզ: Եվ երկրորդ հարցը, հետևում եք արդյո՞ք ԱԳՆ նոր մասնաշենքի կառուցմանը և տեսել եք արդյոք` հարմա՞ր է այս շենքի հետ համեմատած: Կարծեմ Ռուսաստանի արտգործնախարարի խոսքերը, միջուցե թարգմանության պատճառով, մի փոքր ուրիշ ձևով է ներկայացվում: Ինքն ասել էր, որ «есть наработки», այսինքն ձևակերպումների մասին է խոսքը: Ինչու՞ համար ենք մենք հանդիպում։ Անցյալ տարի չորս-հինգ անգամ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում է կայացել: Եվ դուք գիտեք, որ Վիեննայում Նախագահների հանդիպումից հետո արտգործնախարարներին հանձնարավեց շարունակել բանակցությունները, փորձել համաձայնության գալ այդ սկզբունքների շուրջ: Հիմա սկզբունքների շուրջ ո՞նց ենք համաձայնության գալու: Առանց մեկ կողմից, մյուս կողմից կամ եռանախագահների կողմից այսպես կոչված «наработканер»-ի՞: Դա աշխատանքային գործընթաց է։ ...

Էդվարդ Նալբնդյան. "Ադրբեջանը ապարդյուն փորձում է շարունակել անտեսել թե մադրիդյան սկզբունքները, թե ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության կոչերը"

Էդվարդ Նալբանդյան © Արտակ Բարսեղյան   Այսօր հրավիրված մամլո ասուլիսում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է իր գլխավորած գերատեսչության կողմից անցյալ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, անդրադարձել է արտաքին քաղաքական ասպարեզում տեղի ունեցող զարգացումներին: Մասնավորապես, ըստ նախարարի, 2013 թվականը նշանավորվեց Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու որոշմամբ, որը բխում է Հայաստանի տնտեսական և ռազմավարական շահերից։  Անցած 2013 թվականը բավականին հագեցած տարի էր մեր երկրի արտաքին քաղաքական առումով: Մասնավորապես, մեր երկիրը նախագահեց երկու միջազգային կառույցներում՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում և Հայաստանի ԱԳՆ © Արտակ Բարսեղյան Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում: Թվային առումով, այն ևս հագեցած էր՝ 2013թվականի ընթացքում Հանրապետության Նախագահն իրականացրել է 15 օտարերկրյա այց: Հայաստան է այցելել 3 պետության և կառավարության ղեկավար: ԱԺ նախագահը 9 արտերկրյա այց է կատարել, Հայաստան է ժամանել 6 ե...

Ռազմի դաշտում են նաև հաքերները

Վերջին օրերին հայ-ադրբեջանական հակամարտությունը թեժացել է ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաև  համացանցի տարածքում: Երկու կողմերի հաքերները փոխադարձաբար կիբեռ գրոհների միջոցով կոտրել են մի քանի տասնյակ հայկական և ադրբեջանական կայքեր:  Այս տարի հայ-ադրբեջանական կայքային պատերազմը համընկավ ռազմի դաշտում  հակամարտության սրացման հետ: Ըստ տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանի, կիբերգրոհների նոր շրջանի բացման նախաձեռնողը ևս ադրբեջանական կողմն է:  Եթե այս գրոհները, այսպես ասենք, նվիրված էին 1990 թվականին ի պատասխան Բաքվում հայերի ջարդերի խորհրդային զորքերի գործողություններին, ապա ադրբեջանցի հաքերների հաջորդ ակտիվացումը սպասվում է Խոջալուի դեպքերի հերթական  տարելիցին ընդառաջ՝ փետրվարի վերջին, նշեց փորձագետը: Ինչևէ, պատասխան քայլերը չուշացան և հայ հաքերների կողմից, որոնք կոտրել են 13 ադրբեջանական կայքեր: Ինտերնետ Հանրություն ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սահյանը իր հերթին կարևորեց կիբեռ-անվտանգության բարձրացման անհրաժեշտությունը, ինչը արդեն արվում...

Նշվեց ASALA-յի հիմնադրման 39-րդ տարեդարձը

Այսօր « Եռաբլուր » պանթեոնում նշվեց ASALA- ի՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ստեղծման 39- րդ տարեդարձը: Այս առիթով կազմակերպության մի շարք նախկին մարտիկներ ի մասնակացությամբ   տեղի ունե ցավ հոգեհանգստի արարողություն։   1975 թվականի հունվարի 20-ին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը Բեյրութում Համաշխարհային եկեղեցիների խորհրդի գրասենյակի դեմ կատարեց իր առաջին գործողությունը։ Այդ գ ործողության արդյունքում ոչ ոք չտուժեց: Ընդհանուր առմամբ մ ինչև 1997 թվականը ASALA- ի կողմից աշխարհի տարբեր երկրներում տեղի է ունեցել ավելի քան 200 հարձակում , որոնց ընթացքում սպանվել են 42 թուրք դիվանագետներ։ Այս գործողությունների նպատակն էր ստիպել Թուրքիայի կառավարությունը հրապարակավ ճանաչել 1,5 մլն հայերի սպանության պատասխանատվությունը, փոխհատուցել և զիջել պատմական Հայաստանի տարածքները: ԱՍԱԼԱ-յի գործունեության ընթացքում զոհվել է կազմակերպության ավելի քան 30 մարտիկ, ևս մի քանի տասնյակ անդամներ կալանավորվել էին և դատապարտվել: Վերջի...