Հայաստանում է ֆրանսահայ հայտնի դերասան Ժակի Ներսեսյանը: Այսօր և վաղը նա կմասնակցի հանրահայտ կինոբեմադրիչ Լյուկ Բեսոնի «Ադել Բլան Սեկի արտասովոր արկածները» ֆիլմի երեք բացառիկ ցուցադրություններին Երևանում և Գյումրիում։ Արկածային ֆանտաստիկ ժանրի ֆիլմում, որը հիմնված է Ֆրանսիայում հայտնի մի պատկերապատման վրա, ըստ Ներսեսյանի, նա առաջին անգամ է կերտել ֆրանսիացու կերպարը: Նկարահանումները օրական տևում էին 10 ժամ և մինչ այդ իրականացվում էին երկարատև դիմահարդարման աշխատանքեր, պատմում է դերասանը։
Ժակի Ներսեսյանը Հայաստանում հատկապես հայտնի է Վերնոյի հանրահայտ «Մայրիկ» ֆիլմում Աբգարի դերով։
Կոալիցիոն կուսակցությունները միասնական ջանքերով ձեռնամուխ են լինում համակարգային փոփոխությունների իրականացմանը
Քաղաքական կոալիցիայի վերջին հայտարարությամբ ՀՀԿ- ն, ԲՀԿ- ն եւ ՕԵԿ- ը միասնական ջանքերով ձեռնամուխ են լինում համակարգային փոփոխությունների իրականացման գործընթացին և պատրաստակամություն հայտնեցին առկա արտաքին և ներքին մարտահրավերներին համատեղ դիմակայել, այսօր հայտարարեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը: Պատգամավորը հաստատեց, որ փաստաթղթի ընդունման նախաձեռնությունը պատկանում է ՀՀԿ- ին, և սրանով կանխվում է միմյանց հանդեպ սև PR- ի օգտագործումը 2012 թվականի խորհրդարանական ընտրապայքարի ժամանակ: Նա ողջունել է քաղաքական կոալիցիայի որոշումը` նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով` ի դեմս գործող նախագահի: Այս քայլով երաշխիքներ են ստեղծվում փոփոխությունների հետագա շարունակականությունն ապահովելու ու մեր երկրի կայուն առաջընթացը հաջորդող հինգ տարիների ընթացքում ապահովելու համար, ասել է Գագիկ Մելիքյանը:
Comments