Այսօր Ռուսաստանի դեսպանատանը մեծարում էին Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և Լենինգրադի շրջափակումը վերապրածներին: Միջոցառման ընթացքում ՀՀ- ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն հանձնեց նրանց հոբելեանական նշաններ, արժեքավոր նվերներ և դրամական պարգևներ, իսկ չորսին հանձնվեցին նաև ավիատոմսեր` Սանկտ Պետերբուրգ մեկնելու համար, որտեղ մայիսի 6-10 կանցկացվեն Մեծ հաղթանակի 66- ամյակին նվիրված տոնակատարությունները:
86-ամյա Վլադիմիր Կուզնեցովը դեսպանատուն եկել էր թոռան ուղեկցությամբ: Վետերանը այսօր էլ երիտասարդական ավյունով է հիշում 66 տարի առաջ Մեծ հաղթանակի ավետիսը ստանալու պահը:
Կուզնեցովն այն վետերանների թվում էր, ով այսօր ստացավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես ասվում է. «Դուք և միլիոնավոր ձեր ընկերներ ծանր պայմաններում մոտեցնում էիք Մեծ հաղթանակը: Այս սխրանքը միշտ կմնա Հայրենիքին ծառայության և բարձրագույն քաղաքացիական պատասխանատվության օրինակ»։
Վետերաններին և Լենինգրադի շրջափակման վերապրածներին դիմեց և Ռուսաստանի Դաշնության դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: «Այսօր մենք ապրում ենք հենց ձեր շնորհիվ, հասել ենք հաջողության այս կյանքում, ուրախանում ենք, որովհետև դուք պատերազմի սարսափելի տարիներին կրծքով էք պաշտպանել մեր ընդհանուր մեծ Հայրենիքը»։
Դեսպանը ափսոսանք հայտնեց, որ տարեց տարի վետերանների շարքերը նոսրանում են, շատերը առողջական խնդիրների պատճառներով չկարողացան գալ մեծարման այս միջոցառմանը: Ըստ նրա՝ Մեծ հաղթանակը կապեց անցյալը ու ներկան, և դրանում մեծ է հենց վետերանները հերոսական անջնջելի ավանդը:
The South Caucasus Railway Company (SCR) has launched an investment program for 2023. This year, 2 billion 90 million drams (5.3 million USD) will be spent on the programs of development and maintenance of infrastructure and rolling stock. According to SCR, 290 million drams will be spent on rolling stock and 1.8 billion drams on infrastructure. 1.7 billion rubles will be invested in track equipment, 30 million rubles in electrification and power supply, 10 million rubles in automation, telemechanics and communication equipment. In 2023 it is planned to completely renovate 14 km of tracks by various types of capital repairs. It is planned to replace 15.6 thousand concrete and 4 thousand wooden sleepers along the entire length of the track. "This year the main volume of investment funds will be used for maintenance and development of the infrastructure, which directly affects the safety and smooth operation of the railway. 2023 will be a year of hard work for our company. Targeted ...
Comments