Skip to main content

Posts

«Ազգ»- ը վաղը կդառնա 20 տարեկան

1991 թվականի փետրվարի 16- ին լույս տեսավ Ազգ» օրաթերթի անդրանիկ համարը: Այս հոբելյանի նախօրեին՝ Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպեց թերթի հիմնադիր և անփոփոխ խմբագիր Հակոբ Ավետիքյանը։ Նա Հայաստան եկավ 1990- ի վերջին որպես Բեյրութի «Զարթոնք» թերթի գլխավոր խմագիր` հայրենիքի մասին ռեպորտաժներ պատրաստելու նպատակով: Արդյունքում՝ երեքամսյա գործուղումը սկիզբ դրեց «Ազգ» օրաթերթի պատմությանը, որը շարունակվում է մինչ օրս… Այն Հայաստանի Հանրապետության առաջին անկախ օրաթերթն էր, և առաջինն էր Հայաստանում և Հարվային Կովկասում, որ տպագրվում էր նոր՝ համակարգչային տեխնիկայի միջոցով։ Բացի սրանից` թերթը հայ ընթերցողին ներկայացավ արևմտյան մամուլի մոդելով, ինչը գրավեց հայաստանյան ընթերցողին: Օրաթերթի լրագրողներից 5- ը հետագայում հիմնել են իրենց թերթերը կամ ամսագրերը, 3- ը դարձել դեսպան, մի մասն էլ անցել այլ դիվանագիտական աշխատանքի, ինչով Հակոբ Ավետիքյանը հպարտանում է: 1999 թվականից «Ազգ»- ն ունի ինտերնետային ծառայություն, որն ամեն օր թարմացվում է։ Թերթի ինտերնետային տարբերակը լույս է...

ՀՀ- ն ու ՄԱԿ- ը կհամագործակցեն աղետների կառավարման հարցում

Այսօր ՄԱԿ- ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը համաձայնագիր ստորագրեցին «Աղետների կառավարման, պատրաստվածության և արձագանքման գործողությունների վերաբերյալ» և փոխըմբռնման հուշագիր «Հնարավոր աղետների ժամանակ օպերատիվ տեղեկատվության տրամադրման և ընդհանուր հաղորդակցության մասին»: Արտակարգ իրավիճակների նախարարությունը և ՄԱԿ- ի երևանյան գրասենյակը համագործակցում են արդեն 10 տարի: Արմեն Երիցյանը և Դաֆինա Գերչևան իրենց գոհունակությունը հայտնեցին համատեղ ծրագրերի իրականացման բարձր մակարդակից: Ստորագրման արարողությունից հետո նախարար Երիցյանը Դաֆինա Գերչևաին ներկայացրեց նախարարության վերանորոգված շենքը: Նախարարը մեծ նշանակություն տվեց Ճգնաժամային կառավարման արդիական կենտրոնի ստեղծմանը, որի շենքի հիմքերը արդեն դրված են: 

Բացվեց Հրանտ Մաթևոսյանի հիշատակը հավերժացնող հուշակոթող-ցայտաղբյուրը

Պուշկինի,3… Այս երևանյան հասցեով շենքում էր բնակվում Հրանտ Մաթևոսյանը: Մեծ գրողի ծննդյան օրը այս բակում բացվեց հուշակոթող-ցայտաղբյուրը: Արարողությանը մասնակցում էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Սարգսյանը, գրողի հարազատները և ընկերները, Մաթևոսյանի անունը կրող հիմնական դպրոցի աշակերտները: Հուշաքարը միասին բացեցին վարչապետ Տիգրան Սարսգսյանը և գրողի թոռնուհի Վերժինե Մաթևոսյանը: Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը հայտնեց, որ Հրանտ Մաթևոսյանի անունը կրող ամենամյա մրցանակը շնորհվել է գրող Ֆելիքս Մելոյանին: Միջոցառման մասնակիցներին շնորհավորական ուղերձ էր հղել Երեւնի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Հուշակոթող-ցայտաղբյուրը նախագծվել է Երևանի ճարտարագիտական համալսարանում: Այստեղ նաև պատրաստվել է նաև գրողի անունը կրող մշակութային ապագա կենտրոնի նախագիծը: Աշխատանքները հովանավորվել են Երևանի քաղաքպետարանի և բարերար Սամվել Մայրապետյանի կողմից: 

Հայ ժողովրդի1915 թվականի վերապրած ցավը մոտ է և հասկանալի ուկրաինական ժողովրդին, գրեց նախարար Գրիշչենկոն

Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոն այսօր այցելեց Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Ցեղասպանության թանգարան- ինստիտուտում նախարար Գրիշչենկոն մանրամասնորեն ծանոթացավ թանգարանի` 1915 թ- ին Օսմանյան Կայսրությունում հայկական կոտորածների մասին պատմող վավերագրական նյութերին ու լուսանկարներին:  «Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությունը անջնջելի տպավորություն թողեց ինձ վրա: Հայ ժողովրդի1915 թվականի վերապրած ցավը մոտ է և հասկանալի ուկրաինական ժողովրդին, որը 1932-1933 թվականներին ունեցավ իր պատմության ամենաողբերգական էջերը",- թանգարանի հուշամատյանում նման գրառում կատարեց՝ համոզմունք հայտնելով հայ ժողովրդի արժանապատիվ ապագայի նկակմամբ։ «Բարեկամ Հայաստանին մաղթում եմ տնտեսական կայունություն և բարգավաճում»,- գրեց նախարարը: Կոնստանտին Գրիշչենկոն նաեւ եղեւնի տնկեց Հիշատակի պուրակում: Նշենք,որ Ուկրաինան դեռ չի ճանաչել Մեծ Եղեռնը:

Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցի փաստագրական մասը անկատար է

Միջազգային ճգնաժամային խմբի «Հայաստան և Ադրբեջան. կանխելով պատերազմը» զեկույցի փաստագրական մասը անկատար է և չի համապատասխանում ներկայացրաց եզրակացություններին: Այսպիսի հայտարարությամբ այսօր հանդես եկավ Կովկասի ինստիտուտի տնօրեն, Ալեքսանդր Իսկանդարյանը: Մի հետաքրքիր փաստ չի վրիպել նրա ուշադրությունից: Ի տարբերություն նախորդ զեկույցների` Միջազգային ճգնաժամային խումբը այս անգամ չի անդրադարձել այսպես կոչված «գրավված տարածքների» դրույթին: Քաղաքագետը նաև հերքել է պատերազմի հանկարծակի վերսկսման հավանականության մասին պնդումը` ճշտելով, որ կողմերի ստորաբաժանումները լիովին վերահսկելի են, և ռազմական գործողությունները կարող են սկսվել միայն գլխավոր հրամանատարների ցուցումով: «Միջազգային ճգնաժամային խմբի հրապարակած վերջին զեկույցում ներկայացված փաստերն ամբողջական չեն, սակայն բավական հագեցած են: Այս փաստաթղթում ներկայացվող փաստերը չեն համապատասխանում դրանում արված հետևություններին, և ես այն տպավորությունն ունեմ, որ զեկույցը պատրաստելիս` նախապես նպատակ է եղել հիմնավորել պատերազմի սկսման հավանականո...

Առողջ մարմնում`առողջ ոգի

Արտակ Բարսեղյան «Ռադիոլուր» Պաշտպանության նախարարին կից հանրային խորհուրդը մեծ նշականություն է տալիս զորակոչիկների ֆիզիկական եւ հոգեկան պատրատվածությանը։ Այս ուղղությամբ ձեռմարկվող քայլերի մասին այսօր խոսել են խորհրդի անդամներ` հոգեբան Դավիթ Ջամալյանը և Քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Հայրապետյանը: Շատ զորակոչիկներ, մուտք գործելով բանակ, հոգեպես պատրաստ չեն լինում նոր պայմաններին: Ըստ հոգեբան Դավիթ Ջամալյանի՝ հենց այստեղից սկիզբ են առնում սոցիալ- հոգեբանական լուրջ խնդիրները: Որպեսզի պատանին հոգեպես պատրաստ լինի ծառայությանը, նա պետք է մանկուց դաստիարակվի հայրենասիրության ոգով, լինի ֆիզիկապես պինդ: Առողջ մարմնում`առողջ ոգի: Ղեկավարվելով հենց այս կարգախոսով՝ Հայաստանի Քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Հայրապետյանը հայտնեց, որ վերջին 3 տարվա ընթացքում պաշտպանության նախարարության աջակցությամբ մեր երկրի 45 դպրոցներում անցկացվում են պարապմումքներ: Միայն անցյալ տարի հայ մարզիկները քիքբոքսինգի միջազգային մրցումներից վերադարձել են` նվաճելով 26 մեդալ: «Մենք պատրաստում ենք ոչ...

На мои вопросы ответил азербайджанский эксперт

Интервью с Рауфом Раджабовым -Уважаемый г-н Раджабов, как вы оцениваете нынешний уровень сотрудничества Азербайджан-НАТО? -Уровень сотрудничества НАТО и Азербайджана, я бы сказал, что идентичен уровню сотрудничества Армении и НАТО. Иными словами Азербайджан, как и Армения участвует в аналогичных программах,имеющих место на Южном Кавказе, то есть все программы, посвящённые миру, демократии, повышению уровня безопасности, эффективному участию в составе коалиционных войск в Афганистане, Ираке и на Балканах. Следует особо отметить проведение реформ в вооружённых силах, так как НАТовскиее программы имеют целью повысить гражданский контроль в вооружённых силах. Это тот самый важный вопрос, который, к сожалениию, ни в Армении, ни в Азербайджане не реализлоан в полной мере. И хочется надеяться, что гражданский контроль, как составная часть реформированиия вооружённых сил будет выполнен на все сто, как в Азербайджане, так и в Армении. Каково влияние НАТО на процессы, происходящие на Южном Ка...