Հայաստանի Փաստաբանների
պալատի նախաձեռնությամբ մեկնարկել է «Սիրիահայերին իրավական աջակցության» երկամսյա
ծրագիրը, որի նպատակն է սիրիահայ գաղթականներին տրամադրել անվճար իրավաբանական
օգնություն:
Մեր սիրիահայ հայրենակիցները, ներգաղթելով պատմական հայրենիք, այստեղ բախվում են տարաբնույթ խնդիրների, այդ թվում և իրավական: Այս բացը լրացնելու նպատակով Փաստաբանների պալատը նախաձեռնել է մի ծրագիր, որի միջոցով սիրիահայերը կկարողան կողմնորոշվել մեր երկրի օրենսդրական դաշտում: Ըստ պալատի նախագահի խորհրդական Զինավոր Մեղրյանի, անվճար տրամադրվելիք իրավաբանական խորհրդատվությունը կնպաստի Հայաստանում գտնվող սիրիահայերի իրավագիտակցության բարձրացմանը:
ԼՍԻՐ ՌԵՊՈՐՏԱԺԸ

Նախնական հանդիպումները և
ուսումնասիրությունները բացահայտել են հարցերի այն շրջանակը, որոնք ավելի են
հուզում սիրիահայ մեր հայրենակիցներին: Մասնավորապես, խոսքը գնում է ՀՀ
քաղաքացիության, վարաորդական իրավունքի ստացման և անշարժ գույքի վարձակալման
հարցերի մասին:
Հատկանշական է, որ խորհրդատվությունը կմատուցվի
նաև առցանց՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում հատուկ բացված խմբում: Բացի
իրավախորհրդատվությունից Փաստաբաբանների պալատը պատրաստ
է
աջակցել
նաև
այլ
պարագաներում, մասնավորապես, «Մանանդ» տաքսի
ծառայության
աղմկահարույց
գործով:
Զինավոր Մեղրյանը նշեց, որ սիրիահայերը այսօր կարիք ունեն տարաբնույթ աջակցության և
Փաստաբանների պալատը այս ծրագրով փորձում է իր լուման ներդնել այս գործում:
ԼՍԻՐ ՌԵՊՈՐՏԱԺԸ
Comments