Նախարարի համար այդ զրույցները ևս նորություն
չէին:
«Ես էլ, ինչպես դուք՝ Մեղրու փոխանակումների մասին լսում եմ հասարակության շրջանում սովորական խոսակցությունների ընթացքում: Նման ծրագիր երբեք չի եղել ու չի կարող լինել»,- ասաց նա:
Սեյրան Օհանյանը նշեց, որ մեր
երկրի զինված ուժերը պայքար է մղելու մեր ունեցած յուրաքանչյուր թիզ հողի համար՝ առաջնորդվելով ագրեսիայի ժամանակ պատերազմի դաժանությունները հակառակորդի դաշտ տեղափոխելու սկզբունքով: Այնուամենայնիվ, թուրքական կողմը տարբեր ձևերով
այսօր ևս աջակցում է ադրբեջանցի դաշնակիցներին, մասնավորապես Նախիջևանում, նկատեց
Սեյրան Օհանյանը:
Պաշտպանության նախարարը նշեց, որ հայ-ռուսական
ռազմական համագործակցությունը ստեղծել է անվտանգային միջավայր՝ սպառնալիքների
զսպման և անհրաժեշտության դեպքում նաև հակազդնան առումներով: Նա կարևորեց մեր երկրի ակտիվ մասնակցությունը
Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպությանը:
Ըստ Օհանյանի, ՀԱՊԿ անդամ պետությունները
անհրաժեշտության դեպքում պարտավոր են
աջակցել մեր երկրին: Իրականում ինչպես կստացվի, ինչ դերակատարում կունենան
մասնավորապես միջինասիական երկրները՝ կերևա ընթացքում, ասաց նախարարը:
Comments