Skip to main content

Posts

Հայաստանի գյուղերին $8 մլն՝ երկու ծրագրով

Այսօր պաշտոնապես մեկնարկեցին գյուղերի տնտեսական զարգացմանն ուղղված  «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների զարգացման» և «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն»  երկու հնգամյա ծրագրերը, որոնք հիմնված են ՀՀ  և ԱՄՆ կառավարությունների, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, այլ դոնորների և հասարակական կազմակերպությունների ներկայիս և նախկին նախաձեռնությունների վրա` ուղղված մայրաքաղաքից դուրս երկրի լայնամասշտաբ զարգացմանը:  Գործնականում այսօր ներկայացված ծրագրերի մշակումը մեկնարկել էր դեռևս անցյալ տարվա օգոստոս –սեպտեմբեր ամիսներին: Ծրագրերը ֆինանսավորվում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Դրանց վերաբերյալ որոշ մանրամասներ ներկայացրեց մեր երկրում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը: Ըստ նրա, գյուղական  համայնքների զարգացմանը միտված ծրագրերի ֆինանսավորումը կկազմի 8 մլն ԱՄՆ դոլար: «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների զարգացման» ծրագիրը  իրականացվելու է մեր երկրի բոլոր մարզերի շուրջ 100  համայնքներում, լրագրո...

Ավելացել է վթարների քանակը, նվազել է զոհերի թիվը

Վերջին 5 տարիների ընթացքում մայրաքաղաքում ճանապարհատրանսպորտային պատահարների hետևանքով զոհերի քանակը նվազել է 30 տոկոսով, այսօր կայացած ասուլիսին հայտարարել է Երեւանի Ճ անապարհային ոստիկանության   պետ , ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը : Ըստ նրա, միևնույն ժամանակ  ԱՊՊԱ համակարգի ներդրմամբ ավելացել է ավտովթարների թիվը: Երևանում երթևեկությունը տարեց տարի ավելի է դժվարանում՝ ավտոմեքենաների քանակի աճով պայմանավորված: Այս պարագայում անխուսափելի է ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ քանակը, որոնք արտացոլվում են մայրաքաղաքի  Ճ անապարհային ոստիկանության   ամփոփագրերում: Ամենաթարմ տեղեկատվությունը լրագրողներին ներկայացրեց Երեւանի Ճ անապարհային ոստիկանության   պետ , ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը :   Հ ունվարի 30- ի դրությամբ Երեւանում տեղի է ունեցել 52 ճանապարհատրանսպորտային պատահար , որոնց արդյունքում զոհվել է 3 եւ վիրավորվել 62 քաղաքացի : Ըստ պաշտոնյայի ներկայացրած տվյալների, անցյյալ տարի մայրաքաղաքում արձանագրվ...

Ղազախստանը պաշտպանել է Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը

Ղազախստանը պաշտպանել է Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը և այդ ուղղությամբ մշակված «ճանապարհային քարտեզը»: Հիշեցնելով դրա մասին՝ մեր երկրում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովն այսօր նշեց, որ առկա տեխնիկական հարցերը վերաբերվում են Հայաստանի մաքսային տարածքի համապատասխանատվությանը Մաքսային միության պահանջներին: Անցյալ տարևերջին կայացած  Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ի նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ընդհանուր տնտեսական տարածքը, ակնարկել էր համապատասխանության մասին։ «Դե պարզ է, քանի որ պաշտպանել ենք ճանապարհային քարտեզը, ապա ի՞նչ հարցեր կարող են լինել»,- ասաց դեսպանը: Իսկ այսօրվա հավաքի բուն առիթը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հունվարի 17-ին հրապարակված «Ղազախական ուղի-2050» ուղերձն եր, որով նախանշված է երկրի ռազմավարական զարգացման ծրագիրը: Ղազախստանը որպես ինքնաբավ տնտեսապես զարգացած և մրցունակ երկիր, այսօր զարգանում է սեփական տնտեսական մոդելով, նշեց Հայաստանում...

Եռաբլուրում ոգեկոչեցին զոհված ազատամարտիկներին

ՀՀ զինված ուժերի կազմավորման 22- րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, ՀՀ բարձրագույն ղեկավարության ու Հայոց հոգևոր դասի ներկայացուցիչների ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Նախագահը ալ վարդերի փունջ  դրեց օրերս այստեղ հուղարկավորված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի շիրիմին: Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ մատուցվեց հոգեհանգստի պաշտոն: Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոգեկոչում էին իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակը: Ամեն տարի ՀՀ զինված ուժերի կազմավորման տարեդարձի օրը այստեղ մարդաշատ է լինում: Ավանդույթի համաձայն այսօր էլ պանթեոն էր այցելել Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, ՀՀ բարձրագույն ղեկավարության ու Հայոց հոգևոր դասի ներկայացու...

Սիրիական ճգնաժամը կհարթվի՞ «Ժնև 2» միջազգային համաժողովում

Սիրիայում արդեն չորորդ տարին շարունակ շարունակվում են ռազմական բախումները կառավարական և ընդդիմադիր ուժերի միջև: Հակամարտության արդյունքում պաշտոնական տվյալներով զոհվել է ավելի քան 130 հազար մարդ: Ավելի քան 3 մլն սիրիացի դարձել է փախստական: Այս տվյալները օրըստօրե ավելանում են : Սիրիա կան ճգնաժամի լուծմանը միտված Շվեյցարիայում անցյալ շաբաթ մեկնարկած « Ժնև 2» միջազգային համաժողովում ա յսօր կողմերը սկսում են քննարկեն իշխանության փոխանցման հարցը: Եթե ընդդմադիրները պնդում են երկրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականի անհրաժեշտության մասին, ապա իշխանությունների ներկայացուցիչները առաջ են քաշում ահաբեկչության դեմ պայքարի հարցերը: Իսկ ն ախօրեին կողմերը հասել են համաձայնության, ըստ որի կանայք և երեխաները կարող են լքել Հոմս քաղաքը , որտեղ վերջին ամիսներին չեն դադարում ծանր մարտերը : Այս մասին լրագրողներին հայտնեց բանակցություններին մասնակցող Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Ալ - Միկդադը :   Եթե Հոմսի ահաբեկիչները թույլ կտան կանանց և երեխաներին լքել քաղաքը , ...

Европейскому союзу ни к чему наказывать Армению за желание присоединиться к Таможенному союзу.

В рамках проекта "Общественные диалоги" состоялась интернет-пресс-конференция  члена Ассоциации европейского центра контактов между Востоком и Западом  Эрики   Лернер. Вот как она ответила на мои вопросы. Каким Вам видеться будущее отношений между Арменией и ЕС в свете решений, принятых в ходе Вильнюсского саммита Восточного партнерства? -Саммит Восточного партнерства в Вильнюсе подтвердил желание ЕС продолжать сотрудничество с Арменией. Отношения между сторонами будут развиваться и возможно, достигнут такого уровня, какой был обещан Еревану в случае, если соглашение об ассоциации было бы подписано. Повторюсь, что наказывать Армению за желание присоединиться к ТС Европейскому союзу ни к чему. ЕС – сам крупнейший экономический партнер России и ТС. Если ЕС будет нужно показать Еревану, что он ошибся, выбирая евразийскую интеграцию, то будет это делать не в экономической сфере, а в политической сфере. А ТС сейчас не политическая организация и даже теоретический...

Դեսպանը մտահոգ է (տեսանյութ)

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ուշադրությամբ է հետեւում ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին օրերին գրանցված սրացումներին։ «Մենք ուշադրությամբ հետևում ենք իրադարձություններին, տեղյակ ենք սահմանային բախումների մասին: Ցավում ենք զոհված զինծառայողների համար։ Բրիտանական կառավարությունը օժանդակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնություններին և մենք ուշի ուշով հետևում ենք Փարիզում այսօր անցկացվող Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը»,- այսօր հայտարարել Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Էյվզը։ Անդրադառնալով Հայաստանի եւ ԵՄ հարաբերություններին՝ ողջունեց դրանց շարունակականությունը,  հատկապես, Մաքսային միությանը միանալու համատեքստում։ « ԵՄ -ն և Հայաստանը պատրաստակամություն են հայտնել առաջ տանել իրենց հարաբերությունները և նախանշել դրանց հետագա  ընթացքը: Այդ համատեքստում ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել երկրում քաղաքական բարեփոխումների իրականացման ուղղությամբ»,- ասաց։ Դեսպան Էյվզն անդրադարձավ նա...