Skip to main content

Posts

Հայկական գելխեղդ Գամփռը պաշտոնապես ճանաչվել է հայկական ազգային շան տեսակ

Միջազգային կինոլոգիական միության տոհմային կոմիտեի նիստում Հայկական գելխեղդ Գամփռը պաշտոնապես այս տարի ճանաչվել է հայկական ազգային շան ցեղատեսակ և գրանցվել է միության ցուցակում 204 համարի տակ: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Հայաստանի կինոլոգիական միության նախագահ Վիոլետտա Գաբրիելյանը պատմել է, որ Գամփռը հիշատակվել է դեռ Մովսես Խորենացու, Եզնիկ Կողբացու աշխատություններում և «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելում:  Գամփռը տեղական տեսակ է, որը հազարամյակներ շարունակ մնում է հայկական լեռնաշխարհի շուն և համարվում է հայ ժողովրդի հպարտության առարկա։ Ընդհանրապես՝ Հայկական գելխեղդ Գամփռը լայնորեն ճանաչված է աշխարհում: ԱՄՆ-ում գործում է Հայկական գամփռի ակումբ, մեր երկրում թողարկվել է Գամփռ շանը պատկերող փոստային նամականիշ: Սակայն1989 թվականին Թուրքիային հաջողվեց գրանցել այն Անատոլիական Ղարաբաշ (սեւ գլուխ) անվան տակ` ըստ տեղանքի անվան, որը, ինչպես հայտնի է, վերաբերում է պատմական Հայաստանին: Եվ ահա անցյալ տարի Հայաստանի կինոլոգիական եւ կինոլոգոսպորտային միության պատվիրակությունը Բուրգասում ա...

Հայաստանում է Ժակի Ներսեսյանը

Հայաստանում է ֆրանսահայ հայտնի դերասան Ժակի Ներսեսյանը: Այսօր և վաղը նա կմասնակցի հանրահայտ կինոբեմադրիչ Լյուկ Բեսոնի «Ադել Բլան Սեկի արտասովոր արկածները» ֆիլմի երեք բացառիկ ցուցադրություններին Երևանում և Գյումրիում։ Արկածային ֆանտաստիկ ժանրի ֆիլմում, որը հիմնված է Ֆրանսիայում հայտնի մի պատկերապատման վրա, ըստ Ներսեսյանի, նա առաջին անգամ է կերտել ֆրանսիացու կերպարը: Նկարահանումները օրական տևում էին 10 ժամ և մինչ այդ իրականացվում էին երկարատև դիմահարդարման աշխատանքեր, պատմում է դերասանը։ Ժակի Ներսեսյանը Հայաստանում հատկապես հայտնի է Վերնոյի հանրահայտ «Մայրիկ» ֆիլմում Աբգարի դերով։

Մեծարեցին Մեծ հայրենականի վետերաններին

Այսօր Ռուսաստանի դեսպանատանը մեծարում էին Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և Լենինգրադի շրջափակումը վերապրածներին: Միջոցառման ընթացքում ՀՀ- ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն հանձնեց նրանց հոբելեանական նշաններ, արժեքավոր նվերներ և դրամական պարգևներ, իսկ չորսին հանձնվեցին նաև ավիատոմսեր` Սանկտ Պետերբուրգ մեկնելու համար, որտեղ մայիսի 6-10 կանցկացվեն Մեծ հաղթանակի 66- ամյակին նվիրված տոնակատարությունները: 86-ամյա Վլադիմիր Կուզնեցովը դեսպանատուն եկել էր թոռան ուղեկցությամբ: Վետերանը այսօր էլ երիտասարդական ավյունով է հիշում 66 տարի առաջ Մեծ հաղթանակի ավետիսը ստանալու պահը: Կուզնեցովն այն վետերանների թվում էր, ով այսօր ստացավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես ասվում է. «Դուք և միլիոնավոր ձեր ընկերներ ծանր պայմաններում մոտեցնում էիք Մեծ հաղթանակը: Այս սխրանքը միշտ կմնա Հայրենիքին ծառայության և բարձրագույն քաղաքացիական պատասխանատվության օրինակ»։ Վետերաններին և Լենինգրադի շրջափակման վերապրածներին դիմեց և Ռուսաստանի Դա...

Տիգրան Խզմալյանը` հեղափոխական

Ընդդիմադիր « Սարդարապատ » շարժման նախաձեռնող խմբի անդամ , կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը այսօր խոստովանել է լրագրողներին, որ նախընտրում է զբաղվել ոչ թե կինոյով, այլ հեղափոխության արհեստով:  Ըստ նրա, մեր երկիրը կարիք ունի արմատական փոփոխությունների, ինչը թույլ կտա դուրս գալ շարունակական քաղաքական ձմեռից:  Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Տիգրան Խզմալյանը քննադատել է ինչպես իշխանություններին , այնպես էլ ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսսի վերնախավին : Խզմալյանը իր մտահոգությունն է հայտնել երկրի , ըստ նրա , թույլ կառավարման համակարգի առկայությամբ , որը կարիք ունի հեղափոխական փոփոխությամբ : Միևնույն ժամանակ ընդդիմադիր ժողովրդական զանգվածների միավորման համար անհրաժեշտ են նոր առաջնորդների թիմ , ինչպես դա եղավ 1988 թվականին : Խզմալյանը հայտարարեց , որ   « « Սարդարապատ » շարժումը ունի անհրաժեշտ ներուժը , թեպետ չի նախապատրաստվում մասնակցել մոտակա խորհրդարանական ընտրություններին , լինեն դրանք հերթական , թե արտահերթ :  Ըստ...

Հայաստանը հաղթելու է

Մարտի 26-ին Եվրո-2012 ընտրական փուլի շրջանանակներում մարտի 26-ին Երևանում կկայանա Հայաստանի և Ռուսաստանմի ֆուտբոլային հավաքականների հանդիպումը: Իսկ վաղը կհանդիպեն երկու երկրների ֆուտբոլիստ-վետերանները: Լեգենդար Արարատ 73-ի ավագ Հովհաննես Զանազանյանը եւ Սերգեյ Բանդարենկոն այսօր հանդիպել են լրագրողներին և ներկայացրել իրենց կանխատեսումները: Մեր հավաքականում նկատելի է առաջընթաց, և այստեղ մեծ ավանդ ունի թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որին Հովհաննես Զանազանյանը բնութագրել է որպես գրագետ, հավաք մասնագետ: Ըստ նրա, Հայաստանի հավաքականում այսօր առկա է կարգապահությունը: Արարատ-73-ի ավագը նշեց, որ հակառոկորդը վախով է ժամանում Երևան: Սերգեյ Բոնդարենկոն, ոգևորված հայկական ֆուտբոլի վերջին հաջողություններրով, Լոս-Անջելեսից հատուկ ժամանել է Երևան: Նա մասնակցելու է Հայաստանի և Ռուսաստանի վետերանների հանդիպմանը: Արարատ-73-ի լեգենդար կիսապաշտպանը կարևորել է ֆուտբոլի զարգացումը մեր երկրում: 

Интервью политолога, эксперта агентства Регнум Станислава Тарасова.

В нашем регионе членом НАТО является Турция. На Ваш взгляд, насколько позиция Анкары по региональным процессам созвучна позиции Альянса? По многим моментам позиция Турции уже не созвучна официальному Брюсселю. В этой связи выскажу вам свой прогноз: если суждено начать тесное сотрудничество России с НАТО, то это будет осуществляться через" турецкий коридор". Поэтому позиция Турции в отношении закавказским региональным проблемам унифицирована с российскими инициативами. Более того, именно Россия вытащила Турцию в Закавказье, поощряя ее разные " кавказские платформы". Так что в российско-турецком альянсе мне видятся более широкие перспективы, нежели оценка их с точки зрения, скажем, только карабахского урегулирования. Какова вероятность размещения подразделений НАТО в качестве миротворческих сил в зоне нагорно-карабахского конфликта? Вероятность подобного варианта чрезвычайно низкая. Если такое было бы возможно, то произошло бы раньше. Сейчас -это практически исклю...

Կոալիցիոն կուսակցությունները միասնական ջանքերով ձեռնամուխ են լինում համակարգային փոփոխությունների իրականացմանը

Քաղաքական կոալիցիայի վերջին հայտարարությամբ ՀՀԿ- ն, ԲՀԿ- ն եւ ՕԵԿ- ը միասնական ջանքերով ձեռնամուխ են լինում համակարգային փոփոխությունների իրականացման գործընթացին և պատրաստակամություն հայտնեցին առկա արտաքին և ներքին մարտահրավերներին համատեղ դիմակայել, այսօր հայտարարեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը: Պատգամավորը հաստատեց, որ փաստաթղթի ընդունման նախաձեռնությունը պատկանում է ՀՀԿ- ին, և սրանով կանխվում է միմյանց հանդեպ սև PR- ի օգտագործումը 2012 թվականի խորհրդարանական ընտրապայքարի ժամանակ: Նա ողջունել է քաղաքական կոալիցիայի որոշումը` նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով` ի դեմս գործող նախագահի: Այս քայլով երաշխիքներ են ստեղծվում փոփոխությունների հետագա շարունակականությունն ապահովելու ու մեր երկրի կայուն առաջընթացը հաջորդող հինգ տարիների ընթացքում ապահովելու համար, ասել է Գագիկ Մելիքյանը: