Skip to main content

Posts

Գյուղատնտեսության ոլորտում զարգացման մեծածավալ ծրագրեր են իրականացվում

Կառավարության կողմից գյուղատնտեսությունը այս տարի հռչակվել է առաջնահերթ ոլորտ: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հավաստիացնում է, որ 2010 թվականի անկումից հետո այս տարի ոլորտում կհաջողվի արձանագրել տնտեսական աճ: Դրան են միտված նախօրեին կառավարության կողմից հաստատված ոլորտի զարգացմանն ուղղված մեծածավալ ծրագրերը: Մասնավորապես՝ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության վարկային ծրագրով» նախատեվում է իրականացնել 6 մարզերի ընդհանուր առմամբ 55 համայնքի արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման ծրագրեր՝ 23 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ: Գյուղնախարարն արձանագրել է, որ այսօրվա դրությամբ օգտագործվում է առկա լեռնային արոտավայրերի միայն 10 տոկոսը: Երկրում գարու արտադրության զարգացման տարեկան ծրագրով Ուկրաինայից և Ռուսաստանից ձեռք բերվելու և ներկրվելու գարնանացան գարու առաջին վերարտադրության 2 հազար տոննա սերմացու։ Այն անվճար տրամադրվելու է բարձրլեռնային շրջանների 14 հազար գյուղացիական տնտեսություններին։ Ճապոնիայի կառավարության հետ համատեղ «Սակա...

2012 թվականին Հայաստանի հյուսիս-արևմուտքում կսկսի գործել «Արփի լիճ» Ազգային պարկը

2012 թվականին Հայաստանի հյուսիս-արևմուտքում կսկսի գործել «Արփի լիճ» Ազգային պարկը, որի տարածքը կկազմի 21 հազար հեկտար: Այս ծրագրի ընդհանուր արժեքն է 1 միլիոն 700 հազար եվրո: Գումարի 20% տրամադրում է Հայաստանի կառավարությունը, մնացած մասը ֆինանսավորում է Գերմանիայի կառավարությունը KfW բանկի միջոցով: Ազգային պարկի ձևավորման գործընթացի մասին այսօր խոսել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը: Ազգային պարկի ստեղծման պլանավորման աշխատանքները արդեն ավարտված են և այժմ ընթանում են ենթակառուցվածքների զարգացման աշխատանքները: Ըստ Մանվելյանի, շրջանի 15 համայնքներից 14-ի ավագանիները արդեն որոշում են կայացրել իրենց տարածքները տրամադրել պարկին: Ծրագրով նախատեսվում է նաև զարգացնել հարակից համայնքները: Այս նպատակին կուղղվի 800 հազար եվրո: Մեծ ուշադրություն է դարձվելու անասնաբուժությանը և անասնապահությանը, որով զբաղվում է տեղական բնակչության զգալի մասը: Մանվելյանը հույս հայտնեց, որ տրանսազգային պարկի ձևավորմանը Վրաստանի հետ ապագայում կմասնակցի և Թուրքիան...

Թունիս- եգիպտական սցենարը Իրանում քաոսի պատճառ կդառնա

Արաբական երկրներից Իրան հասած հեղափոխական տենդը մոտ ժամանակներս կարող է ակտիվանալ և իրանցի ընդդիմադիրների դատական հետապնդման պատճառ դառնալ: Եթե իրադարձություններն ընթանան թունիս- եգիպտական սցենարով, ապա Իրանում կտիրի քաոսը, ինչը բացասաբար կանդրադառնա ամբողջ տարածաշրջանի վրա, այսօր ասել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն, իրանագետ Սևակ Սարուխանյանը: Փորձագետը կարևորել է հայ- իրանական ակտիվացող տնտեսական համագործակցությունը, մասնավորապես՝ նավթամուղի կառուցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում: Սարուխանյանի կարծիքով՝ ԱՄՆ կողմից հնարավոր բացասական արձագանքը հայ- իրանական տնտեսական կապերի աշխուժացմանը չի բերի Վաշինգտոնի կողմից Երևանի հանդեպ պատժամիջոցների կիրառմանը: Իսկ ապա քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի կարծիքով՝ Հայաստանի դեմ հնարավոր պատժամիջոցները չեն կարող վտանգել Երևանի դիրքերը։ Նա կարծում է, որ «Հյուսիս- Հարավ» ծրագրերի շուրջ ակտիվացել է և ռուս- իրանական համագործակցությունը, ինչը արմատապես կարող է փոխել տարածաշրջանային իրավիճակը: Ադրբեջանը, ամրապ...

Имтервью с азербайджанским экспертом Тогрулом Джаварлы

Уважаемый Тогрул Джуварлы! Каковы приоритетные направления сотрудничества Азербайджан-НАТО? После того, как наши страны Южного Кавказа присоединились к инициативе НАТО в середине 90-х "Партнёрство ради мира" фактически был выработан план сотрудничества НАТО с этими странами, который носит название IPP.В этой программе и очерчиваются приоритеты сотрудничества стран На Ваш взгляд, какова вероятность размещения в зоне карабахского конфликта в дальнейшем миротворческих сил под командованием НАТО, по примеру Косово? В ближайшее время это никак не предоставляется это возможным, ибо не выработаны общие принципы Карабахского регулирования. В конце концов пока не удаётся выйти на подписание соглашений по общим принципам урегулирования конфликта. Но, если бы это и случилось, с моей точки зрения развернулась бы нешуточная борьба за то, какие страны будут здесь представлять миротворческие силы.Если мы дойдём в переговорном п...

Փաստաբան.«Դատաքննությունների ընթացքում թույլ են տրվել կոպիտ խախտումներ»

Փաստաբաններ Տիգրան Սաֆարյանը և Գիվի Հովհաննիսյանը այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել են “Մոսկվա” կինոթատրոնից 2010 թվականի հունվարի սկզբին տեղի ունեցաց առանձնապես խոշոր գումարի հափշտակման քրեական գործի հետաքննության ընթացքին: Նրանք, մասնավորապես, անդրադարձել են իրենց պաշտպանյալների հանդեպ տեղ գտած խոշտանգումներին և իրավունքների խախտմանը: Փաստաբանները հայտարարեցին, որ գործով կալանավորված Ստեփան Հովակիմայանի և Վահրամ Քերոբյանի հանդեպ իրավապահները անհրաժեշտ ցուցմումքները կորզելու նպատակով դիմել են ծեծի և այլ հակաօրինական քայլերի: Դատապաշտպանները համոզմունք հայտնեցին, որ նախնական և դատական քննությունների ընթացքում քննչական մարմինների և դատարանի կողմից բազմիցս թույլ են տրվել կոպիտ խախտումներ: Իրականում գողության արդյունքում տուժում է արդարադատությունը, ընդգծեցին փաստաբանները: 

«Ազգ»- ը վաղը կդառնա 20 տարեկան

1991 թվականի փետրվարի 16- ին լույս տեսավ Ազգ» օրաթերթի անդրանիկ համարը: Այս հոբելյանի նախօրեին՝ Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպեց թերթի հիմնադիր և անփոփոխ խմբագիր Հակոբ Ավետիքյանը։ Նա Հայաստան եկավ 1990- ի վերջին որպես Բեյրութի «Զարթոնք» թերթի գլխավոր խմագիր` հայրենիքի մասին ռեպորտաժներ պատրաստելու նպատակով: Արդյունքում՝ երեքամսյա գործուղումը սկիզբ դրեց «Ազգ» օրաթերթի պատմությանը, որը շարունակվում է մինչ օրս… Այն Հայաստանի Հանրապետության առաջին անկախ օրաթերթն էր, և առաջինն էր Հայաստանում և Հարվային Կովկասում, որ տպագրվում էր նոր՝ համակարգչային տեխնիկայի միջոցով։ Բացի սրանից` թերթը հայ ընթերցողին ներկայացավ արևմտյան մամուլի մոդելով, ինչը գրավեց հայաստանյան ընթերցողին: Օրաթերթի լրագրողներից 5- ը հետագայում հիմնել են իրենց թերթերը կամ ամսագրերը, 3- ը դարձել դեսպան, մի մասն էլ անցել այլ դիվանագիտական աշխատանքի, ինչով Հակոբ Ավետիքյանը հպարտանում է: 1999 թվականից «Ազգ»- ն ունի ինտերնետային ծառայություն, որն ամեն օր թարմացվում է։ Թերթի ինտերնետային տարբերակը լույս է...

ՀՀ- ն ու ՄԱԿ- ը կհամագործակցեն աղետների կառավարման հարցում

Այսօր ՄԱԿ- ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը համաձայնագիր ստորագրեցին «Աղետների կառավարման, պատրաստվածության և արձագանքման գործողությունների վերաբերյալ» և փոխըմբռնման հուշագիր «Հնարավոր աղետների ժամանակ օպերատիվ տեղեկատվության տրամադրման և ընդհանուր հաղորդակցության մասին»: Արտակարգ իրավիճակների նախարարությունը և ՄԱԿ- ի երևանյան գրասենյակը համագործակցում են արդեն 10 տարի: Արմեն Երիցյանը և Դաֆինա Գերչևան իրենց գոհունակությունը հայտնեցին համատեղ ծրագրերի իրականացման բարձր մակարդակից: Ստորագրման արարողությունից հետո նախարար Երիցյանը Դաֆինա Գերչևաին ներկայացրեց նախարարության վերանորոգված շենքը: Նախարարը մեծ նշանակություն տվեց Ճգնաժամային կառավարման արդիական կենտրոնի ստեղծմանը, որի շենքի հիմքերը արդեն դրված են: