Skip to main content

Posts

Քաղաքականության մեջ կարևորը ոչ թե քանակն է, այլ որակը, ասում է հանրապետական պատգամավորը

Արտակ Բարսեղյան "Ռադիոլուր" Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցուևթյան անդամ Լեռնիկ Ալեքսանյանը դեմ է նոր կուսակցությունների ստեղծմանը, քանի որ, ըստ նրա, երկրում առանց այդ էլ շատ են քաղաքական ուժերը: Ըստ նրա՝ կուսակցությունների թիվը գերազանցում է քաղաքական գաղափարների թիվը: Ալեքսանյանը անընդունելի է համարել նաև կուսակցական արհեստական խոշորացման գործընթացները։ Անդրադառնալով ներկա կուսակցական գործընթացներին՝ Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ խոշորացումը չի կարող ինքնանպատակ լինել և հանդես եկավ կուսակցական շարքերի մաքրության օգտին: Հանրապետական պատգամավորը հայտարարեց, որ քաղաքականության մեջ կարևորը ոչ թե քանակն է, այլ որակը: Ի տարբերություն ԲՀԿ- ի՝ Հանրապետականի շուրջ կենտրոնաձիգ գործընթացներ այս պահին տեղի չի ունենում: Ըստ Լեռնիկ Ալեքսանյանի՝ իշխող ՀՀԿ- ն հաշվի առնելով իր վարչական ռեսուրսը, ցանկության դեպքում կարող է մեկ օրում կրկնապատկել իր անդամների քանակը: Ալեքսանյանի կարծիքով՝ նման մեծացումը միշտ չէ, որ կարող է օգուտ բերել: Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր կուսակցության գոր...

Armradio.am

Համամասնականի համար համակարգը դեռ չի հասունացել Արտակ Բարսեղյան "Ռադիոլուր" Ազգային ժողովի գարնանային նստաշրջանում կքննարկվի «Ընտրական օրենսգրքի» նախագիծը, որը հեղինակել է քաղաքական կոալիցիան, այսօր հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հավհաննես Սահակյանը: Ըստ նրա՝ խորհրդարանական քննարկումներից հետո օրենսգիրքը կուղարկվի Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողով` փորձաքննության: Ընդդիմադիր «Ժառանգություն»- խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ կոալիցիայի հեղինակած բարեփոխումները հավասարակշռված չեն, նոր խոչընդոտներ են ստեղծում ընդդիմության առջև և չեն ապահովում երկրի ժողովրդավարական առաջընթացը: Դրանով իսկ՝ պատգամավորը հիմնավորված համարեց ընդդիմության՝ կոալիցիոն տարբերակի քննարկումների բոյկոտը: Ըստ նրա՝ ներկա պայմաններում ընդդիմության մասնակցությունը փաստացի կկրեր իմիտացիոն բնույթ: Միևնույն ժամանակ՝ Արմեն Մարտիրոսյանը կոչ արեց կոալիցիային միացյալ ջանքերով սպիտակ էջից սկսել օրենսգրքի ձևավորումը: Հովհաննես Սահակյանը նշեց, որ կոալիցիայի կողմի...

ԳՅՈՒՂԱՏՆՄՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ԻՐԱՎԱՍՈՒ ՄՈՏԵՑՄԱՆ

Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը հարցազրույցը Հրաչյա Բերբերյան - Պարոն Բերբերյան , մոտ 20 տարի առաջ մեր երկրում սկսվեցին իրագործվել լայնածավալ գյուղատնտեսական բարեփոխումներ , մասնավորապես ՝ սեփականաշնորհման գործընթացը։ Ձեր կարծիքով , այդ ծրագրերի իրագործման ժամանակ բացթողումների հիմնական պատճառները որո՞նք էին։ - Սկզբում կատարվեց փորձնական սեփականաշնորհումը Էջմիածնի տարածաշրջանի 4 տնտեսություններում։ Այսօր համեմատելու եզրեր , ցավոք , չկան։ Չկա այն հզոր տեխնիկական բազան , մեքենատրակտորային պարկը։ Մասնավորապես , այն ժամանակ ունեինք շուրջ 750 կոմբայներ , որոնցից առնվազն 60-70% նոր էր և ի թիվս այլ գյուղտեխնիկայի ստացվել էր 1988 թվականի երկրաշարժից հետո։ Քանակային առումով գյուղտեխնիկայի խնդիր չկար , բայց որակական առումով ԽՍՀՄ տարիներին այս բնագավառում կային լուրջ բացթողումներ , որոնք լրացվում էին անսահմանափակ քանակությամբ պահեստամասերով։ Գյուղատնտեսությունը փաստորեն պետության կ...