Skip to main content

ԳՅՈՒՂԱՏՆՄՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ԻՐԱՎԱՍՈՒ ՄՈՏԵՑՄԱՆ

Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը հարցազրույցը
Հրաչյա Բերբերյան

-Պարոն Բերբերյան, մոտ 20 տարի առաջ մեր երկրում սկսվեցին իրագործվել լայնածավալ գյուղատնտեսական բարեփոխումներ, մասնավորապես ՝ սեփականաշնորհման գործընթացը։ Ձեր կարծիքով, այդ ծրագրերի իրագործման ժամանակ բացթողումների հիմնական պատճառները որո՞նք էին։

-Սկզբում կատարվեց փորձնական սեփականաշնորհումը Էջմիածնի տարածաշրջանի 4 տնտեսություններում։ Այսօր համեմատելու եզրեր, ցավոք, չկան։ Չկա այն հզոր տեխնիկական բազան, մեքենատրակտորային պարկը։
Մասնավորապես, այն ժամանակ ունեինք շուրջ 750 կոմբայներ, որոնցից առնվազն 60-70% նոր էր և ի թիվս այլ գյուղտեխնիկայի ստացվել էր 1988 թվականի երկրաշարժից հետո։ Քանակային առումով գյուղտեխնիկայի խնդիր չկար, բայց որակական առումով ԽՍՀՄ տարիներին այս բնագավառում կային լուրջ բացթողումներ, որոնք լրացվում էին անսահմանափակ քանակությամբ պահեստամասերով։
Գյուղատնտեսությունը փաստորեն պետության կողմից սուբսիդավորվում էր էժան վառելիքով, ինչը, ի դեպ, այսօր բնորոշ է որոշ եվրոպական երկրներին։ Ցավոք սրտի, այս առաջավոր փորձից էլ մեզ մոտ հրաժարվեցին։
Սարսափելին այն է, որ այսօր մենք ունենք մշակվող հողատարածքների կրճատում մոտ 50%` համեմատած անցյալ դարի 90-րի սկզբի հետ, երբ կատարվեց հողերի սեփականաշնորհումը։ Մինչև 60% չափով կրճատվել են այգիների հողատարածքները։ Որպես հետևանք երկրում ունենք գյուղատնտեսության անկում, և այս վիճակը տարեց տարի շարունակում է վատանալ։

-Արդյո՞ք գյուղատնտեսական կոոպերացիաների ստեղծումը կարող է շտկել ստեղծված իրավիճակը։

-Այդ գաղափարը, ցավոք սրտի, աղավաղվեց, քանի որ  դրա հիմքում դրված էր մեր միավորման կողմից մշակված ծրագիրը, որը քննարկվեց Հանրային խորհրդի կողմից առանց մեր մասնակցության։
Մենք առաջարկում ենք ձևավորել ոչ թե կոոպերացիաներ, այլ ֆերմերային տնտեսություններ և դրանց միավորող կազմակերպություններ, որոնց իրավական ձևը և, ինչու ոչ, անվանումը պետք է որոշեն հենց իրենք՝ ֆերմերները։ Կարևորը այստեղ գաղափարն է, որ գյուղարտադրողները կարողանան լուծեն իրենց խնդիրները։
Մենք արդեն ունենք նման մի փորձ։ Գագարինում ստեղծվել է սերմնաբուծական մի կոոպերատիվ՝ անհատ ֆերմերների միավորում, որտեղ խնդիրները ստանում են համատեղ լուծում։ Այս մեխանիզմը լավ գործում է և այն ուրիշ տեղերում ներդնելու համար ժամանակ է հարկավոր, բայց նախաձեռնությունը պետք է լինի հենցներքևներից”։
Անհրաժեշտ է, որ այս միավորումները հովանավորվեն պետության կողմից։ Այս մոտեցումը, անշուշտ, կկանխարգելի ոլորտին ուղղվող միջոցների փոշիացումը, քանի որ դրանք անմիջապես կհասնեն հասցեատիրոջը՝ ֆերմերին։
Կրծողների դեմ պայքարի համարի համար պետբյուջեից ուղղվել էր 300 մլն. դրամ,  ինչը գյուղացին չտեսավ։ Չկատարվեց կարտոֆիլի մթերման պետական պատվերները՝ բանակի և այլ պետական ու սոցիալական հաստատությունների կարիքների համար։
Փաստորեն տեղի է ունենում փողերի լվացում, թող գնան ստուգեն, ես չեմ վախենում այդ բառերից։ Սա է իրական պատկերը։ Ընդհանրապես, ոլորտին ուղղվող գումարները ծախսվում են ոչ արդյունավետ։ Պատկերավոր ասած՝ եթե ցանվում է մոլախոտ, ապա ստացվում է մոլախոտ, ու ոչ մի քայլ չձեռնարկելու դեպքում մոլախոտը էլի աճ կտա։
Բացակայում է բանիմաց, իրավասու և սրտացավ մոտեցումը։ Ցավոք, սա վերաբերվում է ոչ միայն գյուղատնտեսությանը։ Ղեկավար ոլորտում այսօր հայտնվել են տարբեր քաղաքական ուժերի անվան տակ փողոցից եկած մարդիք, որոնք մտածում եմ միայն այն մասին, թե ինչքան և ինչպես գումար տանեն պետության գրպանից։ Այս մոտեցմանը պետք է վերջ տալ։ Սա հարված է մեր ազգային անվտանգությանը։

-Այսօր զգալի հողատարածքներ են վաճառվում ֆերմերների կողմից։ Այս պարագայում հողերի խոշորացումը կարո՞ղ է նպաստել գյուղատնտեսության ոլորտի առողջացմանը։

-Հողակտորների մասսայական վաճառքը պայմանավորված է այն փաստով, որ շատ ֆերմերներ ի վիճակի չեն մշակել՝ չունենալով ֆինանսական հնարավորություններ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացման համար: Այս պարագայում մեծ խոչընդոտներ են ստեղծում Ջուր օգտագործողների ընկերությունները  (ՋՕԸ), որոնք կարծես թե պետք է ստեղծված լինեն ֆերմերների կողմից, բայց, արի՛ ու տե՛ս, որ տասնյակ հազարավոր գյուղացիների դեմ այս փաստացի «վերևներից» ձևավորված կառույցները հայցեր են ներկայացրել դատարան: Արդեն դատական ծանուցագրեր գալիս են և գյուղապետերի անունով...
Անցած տարի ծիրանի բերքը ցածր էր, բայց ֆերմերը ստիպված ջրեց այգիները, որպեսզի ծիրանենիները չփչանան: Այս պայմաններում օգտագործված ջրի դիմաց ՋՕԸ-ն պահանջում է գումար, ինչը, իմ համոզմամբ, անբարոյական է: Ի դեպ, գյուղացու վզին նստած այս կազմակերպությունները, հատկապես Արարատյան դաշտավայրում, իրենց ավտոպարկում ունեն շքեղ ջիպեր: Ո՞ւմ հաշվին են հարստացել սրանք, ո՞վ է կանգնած սրանց ետևում: Եև գյուղացիները ստիպված վաճառում են հողերը, որ կարողանան մարել պարտքերը...

-Գյուղատնտեսությունը այսօր  ունի լուրջ օրենդսդրական բացեր: Սակայն, կարծես թե, այս ուղղությամբ անհրաժեշտ քայլեր չեն արվում...

-Հենց մոտենան ընտրությունները, քաղաքական ուժերը կվազեն գյուղացու դուռր՝ փորձելով շահագրգռելով տարբեր խայծերով: Բայց գյուղացու համբերության բաժակը լցվել է և նրան տիրում է խորը հիասթափությունը...
Մեր միավորումը ընտրությունների նախօրեին հանդես կգա հայտարարությամբ, որտեղ կհայտնի իր դիրքորոշումը այն քաղաքական ուժի նկատմամբ, ով ստանձնել էր ոլորտի պատասխանատվությունը: Այլ մեխանիզմ չկա քաղաքական ստախոսներից ազատվելու համար: Խոստանում են սարեր, իսկ ունենում ենք լուրջ անկում:
Գյուղատնտեսությունը այն բնագավառն է, որը բավական թափանցիկ է հասարակության համար: Անպատասխանատու վերաբերմունքի դեպքում ոլորտի կառավարիչը լիովին կվարկաբեկի թե իրեն, թե այն քաղաքական ուժը, որը ներկայացնում է: Այսինքն մեր ոլորտը պահանջում է լուրջ և սրտացավ մոտեցում, խնդիրների լուծում:

Զրույցը վարեց
Արտակ Բարսեղյանը

Comments

Popular posts from this blog

Remembering the Poet

  138 years ago, on February 9, 1885 (new style), in the family of a village priest in the village of Gandza near Akhalkalaki was born an outstanding Armenian poet Vahan Teryan. In 1899 Vahan entered Lazarev Institute of Oriental Languages in Moscow. Together with his friends Teryan publishes at the institute a handwritten newspaper "Nadezhda", where he not only writes editorials and editorials, but also heads the poetry department, where he publishes his poems under the pseudonyms of Shvin, Volo and others. In August 1906 Teryan enters Moscow University, the Department of Russian Language and Literature of the Faculty of History and Philology. Under the direct influence of the 1905-1907 revolution, he wrote the cycle of poems "Crown of Thorns", in which he glorifies the revolutionary fighters. On the night of December 3, 1906 Teryan's apartment was searched, he and a friend were arrested, but on December 13 he was released from custody. During this period Terja...

Ближе к ЕС и НАТО.

Армения удачно реализует программы индивидуального партнерства с ЕС и НАТО, заявил сегодня в Ереване секретарь Совета Национальной Безопасности Армении Артур Багдасарян, выступая на открытии 73-го семинара Парламентской Ассамблеи НАТО Rose-Roth "Региональные развития на Южном Кавказе: вызовы, возможности и перспективы". По его словам, программа сотрудничества с ЕС насчитывает около 190 конкретных действий, программа сотрудничества с НАТО -122 действий по реформированию различных сфер. В процессе реализации программ активно принимают участие и эксперты из ЕС и НАТО. "Армения привержена выполнению своих международных обязательств, в частности, в рамках программы индивидуального партнерства Армения-НАТО ", заявил Багдасарян, подчеркнув, что в этом вопросе в Армении отмечен ощутимый прогресс.
Ð այաստանի ù³Õ³ù³óÇÝ»ñÁ í»ñ³¹³ñÓí»óÇÝ Այսօր կեսօրին ÐÐ ·»ñÇÝ»ñÇ, å³ï³Ý¹Ý»ñÇ ¨ ³ÝѳÛï Ïáñ³ÍÝ»ñÇ Ñ³ñó»ñáí ½µ³ÕíáÕ Ñ³ÝÓݳÅáÕáíÇ (ѳÝÓݳÅáÕáíÇ Ý³Ë³·³Ñ` ÐÐ å³ßïå³ÝáõÃÛ³Ý Ý³Ë³ñ³ñ ê.úѳÝÛ³Ý) ¨ í»ñçÇÝÇë ÏÇó ³ß˳ï³Ýù³ÛÇÝ ËÙµÇ ç³Ýù»ñáí, ÇÝãå»ë ݳ¨ º²ÐÎ ·áñÍáÕ Ý³Ë³·³ÑÇ ³ÝÓÝ³Ï³Ý Ý»ñϳ۳óáõóãÇ ¹»ëå³Ý ²Ýç»Û γëåñãÇÏÇ ³ç³ÏóáõÃÛ³Ùµ , ѳÛ-³¹ñµ»ç³Ý³Ï³Ý ë³ÑÙ³ÝÇ ºñ³ë˳í³Ý-ê³¹³ñ³Ï ë³Ñٳݳѳïí³ÍáõÙ Çñ³Ï³Ý³óí»ó г۳ëï³ÝÇ Ð³Ýñ³å»ïáõÃÛ³Ý ù³Õ³ù³óÇÝ»ñ ì³ÝÇÏ ÜÇÏáɳÛÇ ¼ÙµáÛ³ÝÇ (¶³í³é), ²ñïÛáÙ ²Ý¹ñ³ÝÇÏÇ ¼áÑñ³µÛ³ÝÇ (Üáñ³¹áõ½), γñ»Ý æÇí³ÝÇ ÂáñáëÛ³ÝÇ (Üáñ³¹áõ½) ¨ ²Õ³ëÇ ²ïáÙÇ ºÝáùÛ³ÝÇ (Üáñ³¹áõ½) ѳÝÓÝáõÙÁ ÐÐ Ý»ñϳ۳óáõóÇãÝ»ñÇÝ: Այս մասին հայտնեց ÐÐ ä²Þîä²ÜàôÂÚ²Ü Ü²Ê²ð²ðÆ Ø²ØÈà ø²ðîàôÔ²ð, ¶Ü¸²äºî ê.Þ²Ðêàôì²ðÚ²ÜԸ։ ÐÇß»óÝ»Ýù, áñ í»ñçÇÝÝ»ñë ãáñëÝ »Ý ³ÛÝ 13 Ñá·áõó µ³Õϳó³Í ËÙµÇó, áñáÝù ë.Ã. ³åñÇÉÇÝ Ê³ãÇÏ ·ÛáõÕáõÙ ï»Õ³Ï³Ûí³Í ½Çݳí³ÝáõÙ ù³ßùßáõù ¿ÇÝ ëï»ÕÍ»É ` Çñ»Ýó ½ÇÝͳé³ÛáÕ ÁÝÏ»ñáç ¹Çñù»ñÁ ½áñ³Ù³ëáõÙ ³Ùñ³åݹ»Éáõ Ýå³ï³Ïáí : àñÇó Ñ»ïá, ÝáõÛÝ ½áñ³Ù³ëÇ · áõÙ³ñï³ÏÇ Ññ³Ù³Ý³ï³ñÇ ...