Skip to main content

Posts

Վրաստան չգնացին

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ստեղծված հանգամանքներից ելնելով` ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները չեն մասնակցի Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ/ԳՀԽ «Համատեղ աղեղ/Համատեղ նիզակակիր-2009» զորավարժություններին:

Без предварительных условий

«Дорожная карта» нормализации армяно-турецких отношений является ориентиром, а не соглашением, достигнутым между МИД Армении и Турции при содействии Федерального департамент иностранных дел Швейцарии. Об этом сегодня в Ереване заявила заместитель министра иностранных дел Армении Карине Казинян. По ее словам, дорожная карта может быть опубликована только после подготовки и подписания документа на продолжающихся армяно-турецких переговорах и при наличии соответствующего решения президента Армении. Замминистра выразила сожаление, что армянская диаспора негатиовно отнеслась к достижению армяно-турецкой договоренности. Она признала, что это связано с недостаточной информированностью диаспоры о ходе переговоров, в чем большая вина и МИД Армении. Казинян подчеркнула, что публикации в СМИ о принятии Арменией предварительных условий по признанию Геноцида армян и урегулированию карабахской проблемы не соответствуют действительности. По ее словам, армяно-турецкие переговоры проходят без выдвижен...

Ереван за "Восточное партнерство"

“Амбициозной программой” назвала Инициативу “Восточное партнерство” (ИВП) заместитель министра иностранных дел Армении Карине Казинян. Выступая на созванной сегодня в Ереване пресс-конференции, она отметила, что ИВП призвана содействовать большему сближению ЕС и 6 стран-участниц инициативы. Казинян сообщила, что декларация о создании ИВП будет подписана завтра в Праге в ходе саммита руководителей стран ЕС и участниц инициативы. Текст декларации пока уточняется, и Армения, по словам замминистра, выступает, чтобы новая организация была вне плоскости урегулирования конфликтов. ИВП будет проводиться в рамках Политики Европейского Соседства и на ее реализацию до 2013 года будет выделено € 600млн, сказала она. В рамках саммита ожидается проведение президентов Армении и Азербайджана Сержа Саргсяна и Ильхама Алиева. По словам Казинян, в Праге Серж Саргсян встретится также с главой Еврокомиссии Жозе Мануэлом Баррозу и главным представителем Европейского союза по внешней политике и безопасност...

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Վաշինգտոն

Տեղի ունեցավ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից, մայիսի 5-ին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ պետական քարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Պետքարտուղար Քլինթոնը, ողջունելով Հայաստանի արտգործնախարարին, նշեց, որ ԱՄՆ շահագրգռված է Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների ամրապնդմամբ եւ զարգացմամբ, եւ նախագահ Օբամայի վարչակազմը հաստատակամ է ընդարձակելու երկու երկրների միջեւ փոխգործակցությունը: Նախարար Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով Վաշինգտոն այցելելու հրավերի համար, ընդգծեց, որ Հայաստանը, կարեւորելով Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների առավել ամրապնդումը, հետամուտ է լինելու ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության զարգացմանն ու խորացմանը եւ համագործակցության ընդլայնմանը: Հայաստանի եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն...

Ամերիկացիները վարժում են մեր ռազմիկներին

Ս.թ. մայիսի 5-ին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի 34 զինծառայողներ ավարտեցին անհետաձգելի բուժօգնության մասնագետի /տեխնիկի/ դասընթացի 1-ին փուլը: 6 շաբաթ տևած այս փուլի ընթացքում մասնակիցները ծանոթացան դեպքի վայրի վերլուծման, շտապ վնասվածքաբանական գնահատման, տեսակավորման և իրավիճակի վերահսկման մեթոդաբանությանը: Դասընթացի անցկացմանն աջակցություն են ցուցաբերել Երևանի պետական բժշկական համալսարանի անատոմիայի բաժինը, Երևանի շտապ օգնության ծառայությունը, ՙՍուրբ Գրիգոր Լուսավորիչ՚ և ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնները: ԵՊԲՀ-ն նույնպես դասեր է անցկացրել մասնակիցների հետ և կազմակերպել գործանական պարապունքներ մի շարք հիվանդանոցների անհետաձգելի բուժօգնության և վերակենդանացման բաժանմունքներում: Սկսած ս.թ. մարտի 30-ից, ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի և ԱՄՆ ԶՈՒ Եվրոպական հրամանատարության նախաձեռնությամբ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում գործում է արտագնա հրահանգչային խումբը: Հունիսի 17-ին ավարտվող ուսումնական այս միջոցառման նպատակը խաղաղապահ բրիգադի բժշկական դասակի անձնակազմին մի շարք բժշկական մասն...

Մահափորձ Հայ արիների միության առաջնորդի վրա

Հայտարարություն Հայ Արիական Միաբանությունը, Հայ ազգայնականների համախմբման խորհուրդը, "Լուսանցք" հասարակական-քաղաքական շաբաթաթերթը իրենց խոր վրդովմունքն ու ցասումն են հայտնում Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի նկատմամբ երեկ՝ մայիսի 4-ին կատարված մահափորձի կապակցությամբ: Մայիսի 4-ին, ժամը 10:00-ից 12:00-ի հատվածում Արմեն Ավետիսյանին երկու անգամ զանգահարել է ոմն Արկադի ազգային անվտանգությունից: 12:20-ի սահմաններում Արմեն Ավետիսյանը դուրս է եկել գրասենյակից այդ մարդուն հանդիպելու համար՝ "Այրարատ" կինոթատրոնի ("Ռոսիա" տոնավաճառ) տարածքում: Պայմանավորվել էին հանդիպել 12:30-ին: Ժամը 13:10-ին Արմեն Ավետիսյանը զանգահարեց գրասենյակ եւ ասաց, որ հիմա գալիս է: Երբ այդ հիմա-ն անցավ 30 րոպեի սահմանը, զանգահարեցինք, որպեսզի տեսնենք, թե ինչու է ուշանում: Հեռախոսին չպատասխանեց: Մինչեւ ժամը 14:00-ն անընդհատ փորձել ենք կապնվել: Զանգերը գնում էին, բայց պատասխան չկար: 14:00-ից հետո հեռախոսն անջատվեց: Հեռախոսային հաղորդագրություն ուղարկեցինք "հաշվետվությա...

Ի պաշտպանոըթյուն Փաստահավաք խմբի

Հայ Ազգային Կոնգրեսի և «Ժառանգություն» կուսակցության ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 5 մայիսի, 2009 Մայիսի 4-ին Փաստահավաք խմբի անդամներ Վահե Ստեփանյանը, Ռոբերտ Ավագյանը եւ Գեւորգ Թովմասյանը փաստահավաք խմբի գործունեությունը կարգավորող կարգադրությամբ սահմանվող աշխատանքային կարգի խախտումով, առանց որեւէ ծանրակշիռ հիմնավորում ներկայացնելու, ինչպես իրենք են հայտարարել՝ ժամանակավորապես, դադարեցրել են իրենց աշխատանքը փաստահավաք խմբում: Մենք մտահոգված ենք նման զարգացումով եւ լուրջ հիմքեր ունենք հայտարարելու, որ այդ քայլը կատարվել է իշխանությունների ճնշման ներքո: Մեր այս համոզմունքը հատկապես խորացնում է այն հանգամանքը, որ փաստահավաք խմբի վերոհիշյալ անդամները նման քայլի են դիմել այն բանից հետո, երբ փաստահավաք խումբը իր ուսումնասիրությունների առաջին արդյունքը՝ Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքներին վերաբերող նյութերը ուղարկեց մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով եւ դրանք հրապարակվեցին մամուլում: Մարտի 1-ի սպանությունների հանգամանքների բացահայտման գործընթացի ժամանակավոր ...