Ս.թ. մայիսի 5-ին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի 34 զինծառայողներ ավարտեցին անհետաձգելի բուժօգնության մասնագետի /տեխնիկի/ դասընթացի 1-ին փուլը: 6 շաբաթ տևած այս փուլի ընթացքում մասնակիցները ծանոթացան դեպքի վայրի վերլուծման, շտապ վնասվածքաբանական գնահատման, տեսակավորման և իրավիճակի վերահսկման մեթոդաբանությանը: Դասընթացի անցկացմանն աջակցություն են ցուցաբերել Երևանի պետական բժշկական համալսարանի անատոմիայի բաժինը, Երևանի շտապ օգնության ծառայությունը, ՙՍուրբ Գրիգոր Լուսավորիչ՚ և ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնները: ԵՊԲՀ-ն նույնպես դասեր է անցկացրել մասնակիցների հետ և կազմակերպել գործանական պարապունքներ մի շարք հիվանդանոցների անհետաձգելի բուժօգնության և վերակենդանացման բաժանմունքներում:
Սկսած ս.թ. մարտի 30-ից, ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի և ԱՄՆ ԶՈՒ Եվրոպական հրամանատարության նախաձեռնությամբ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում գործում է արտագնա հրահանգչային խումբը: Հունիսի 17-ին ավարտվող ուսումնական այս միջոցառման նպատակը խաղաղապահ բրիգադի բժշկական դասակի անձնակազմին մի շարք բժշկական մասնագիտական հմտությունների դասավանդումն է, ինչը դասակի զինծառայողներին թույլ կտա ձեռք բերել միջազգային որակավորում և ապահովել այլ ստորաբաժանումների հետ փոխգործակցելությունը համատեղ գործողությունների ընթացքում: Միջոցառման հաջորդ փուլը նվիրված կլինի ռազմական բժշկությանը և մարտավարական բուժօգնությանը և կամփոփվի ավարտական ուսումնավարժությամբ:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակը ձգտում է խթանել պաշտպանության ոլորտում Հայաստանին` ԱՄՆ կառավարության և արդյունաբերության կողմից օժանդակության ցուցաբերումը: Գրասենյակը գործում է ՀՀ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի և Շտուտգարտում տեղակայված` ԱՄՆ ԶՈՒ Եվրոպական հրամանատարության ենթակայության ներքո:

Comments