Skip to main content

Մահափորձ Հայ արիների միության առաջնորդի վրա


Հայտարարություն

Հայ Արիական Միաբանությունը, Հայ ազգայնականների համախմբման խորհուրդը, "Լուսանցք" հասարակական-քաղաքական շաբաթաթերթը իրենց խոր վրդովմունքն ու ցասումն են հայտնում Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի նկատմամբ երեկ՝ մայիսի 4-ին կատարված մահափորձի կապակցությամբ:

Մայիսի 4-ին, ժամը 10:00-ից 12:00-ի հատվածում Արմեն Ավետիսյանին երկու անգամ զանգահարել է ոմն Արկադի ազգային անվտանգությունից: 12:20-ի սահմաններում Արմեն Ավետիսյանը դուրս է եկել գրասենյակից այդ մարդուն հանդիպելու համար՝ "Այրարատ" կինոթատրոնի ("Ռոսիա" տոնավաճառ) տարածքում: Պայմանավորվել էին հանդիպել 12:30-ին: Ժամը 13:10-ին Արմեն Ավետիսյանը զանգահարեց գրասենյակ եւ ասաց, որ հիմա գալիս է: Երբ այդ հիմա-ն անցավ 30 րոպեի սահմանը, զանգահարեցինք, որպեսզի տեսնենք, թե ինչու է ուշանում: Հեռախոսին չպատասխանեց: Մինչեւ ժամը 14:00-ն անընդհատ փորձել ենք կապնվել: Զանգերը գնում էին, բայց պատասխան չկար: 14:00-ից հետո հեռախոսն անջատվեց: Հեռախոսային հաղորդագրություն ուղարկեցինք "հաշվետվության ծրագրով" եւ այդ հաղորդագրության ստացման մասին հաշվետվությունը ստացանք միայն մայիսի 5-ին, ժամը 2:26-ին...

Մինչ այդ, շտապօգնության քաղաքային կայանից տեղեկացել էինք, որ Արմեն Ավետիսյան անուն-ազգանունով կամ իր արտաքինով անհայտ անձ տուժող չի գրանցվել, եւ ժամը 24:00-ի սահմաններում դիմեցինք Կենտրոնի ոստիկանություն: Այնուհետեւ ինքներս սկսեցինք որոնել նրան հիվանդանոցներում եւ պարզվեց, որ Արմեն Ավետիսյանին ծանր վնասվածքներով հայտնաբերել են Էրեբունի հիվանդանոցի մոտ եւ, ըստ հիվանդության պատմության, ժամը 14-ին ընդունվել է Էրեբունի հիվանդանոց: Նրան որպես անհայտ անձ բերել են հիվանդանոցին կից բժշկական քոլեջի մոտից անգիտակից վիճակում բազմաթիվ վնասվածքներով՝ գլխի, կրծքավանդակի, վերջույթների վնասվածքներով եւ գլխուղեղի արյան զեղումով: Օրվա ընթացքում կատարվել են բոլոր հետազոտությունները եւ նրան ցույց է տրվել անհրաժեշտ վիրահատական միջամտություն: Նրա մոտ առկա գլխի գագաթային մասի, կրծքավանդակի եւ սրունքի ստորին երրորդականի միաժամանակյա լուրջ վնասվածքները հուշում են, որ նրա հետ հաշվեհարդար են տեսել, այլ ոչ թե ինչպես ներկայացվում է, վրաերթ է եղել:

... Գիշերը վերոհիշյալ՝ ժամը 2:26-ին, երբ վաղուց արդեն առանց ոստիկանության օգնության գտել էինք Արմեն Ավետիսյանին Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում (ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում, արհեստական շնչառության տակ), մեր հեռախոսին հետադարձ ազդանշան ստացանք, որ Արմեն Ավետիսյանի հեռախոսը միացված է: Զանգեցինք իր համարով եւ մեզ պատասխանողը ներկայացավ որպես հետաքննիչ Գագիկ Հարությունյան եւ ասաց, որ իր մոտ է Արմեն Ավետիսյանի հեռախոսը, այն բերել է Արմեն Ավետիսյանին վրաերթի ենթարկած վարորդը, ով ներկայացել է անձամբ:

Ծանոթ ձեռագիր է չէ՞: Մեր երկրում արդեն սովորական դարձած...

Մենք դիմում ենք ՀՀ իշխանություններին եւ պահանջում, որ ջանք չխնայեն իսկությունը բացահայտելու համար:


Հայ Արիական Միաբանություն
Հայ ազգայնականների համախմբման խորհուրդ
"Լուսանցք" հասարակական-քաղաքական շաբաթաթերթ

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Comments

Popular posts from this blog

Composer Tigran Mansuryan turns 84

Today is the 84th birthday of Tigran Mansuryan, a world-famous Armenian composer, national artist and honored artist of Armenia. Tigran Mansuryan was born in Beirut on January 27, 1939. The Mansuryan family moved to Armenia in 1947 and settled in Yerevan in 1956. The future composer graduated from the Music College under Romanos Melikyan, then studied at the Yerevan Conservatory, taught there in 1967-1986, and was its rector in 1992-1995. At present he concentrates fully on composing. He is one of the most performed composers of modern Armenia. In his creative work he combines modern writing techniques with the support of national musical traditions, especially the traditions of Komitas. Tigran Mansuryan is known for his symphonic works as well as for his film music.

Ближе к ЕС и НАТО.

Армения удачно реализует программы индивидуального партнерства с ЕС и НАТО, заявил сегодня в Ереване секретарь Совета Национальной Безопасности Армении Артур Багдасарян, выступая на открытии 73-го семинара Парламентской Ассамблеи НАТО Rose-Roth "Региональные развития на Южном Кавказе: вызовы, возможности и перспективы". По его словам, программа сотрудничества с ЕС насчитывает около 190 конкретных действий, программа сотрудничества с НАТО -122 действий по реформированию различных сфер. В процессе реализации программ активно принимают участие и эксперты из ЕС и НАТО. "Армения привержена выполнению своих международных обязательств, в частности, в рамках программы индивидуального партнерства Армения-НАТО ", заявил Багдасарян, подчеркнув, что в этом вопросе в Армении отмечен ощутимый прогресс.

Серж Саргсян: "Армения заинтересована в дальнейшем развитии отношений с США".

Президент Армении Серж Саргсян посетил сегодня посольство США в Армении и поздравил высокопоставленных сотрудников дипломатической миссии в связи с Национальным праздником США- Днем независимости. Как сообщили в пресс-службе главы армянского государства, Серж Саргсян в своем выступлении, в частности, заявил: “Мы действительно заинтересованы в дальнейшем развитии наших отношений с Соединенными Штатами. Мы воспринимаем США не только как мощную державу, предоставляющую Армении самую большую гуманитарную помощь, но и как страну, которая в самый судьбоносный момент протянула руку помощи нашему народу, приняв в свои объятия значительную его часть, дав возможность развиваться осуществить свой вклад, как в могущество США, так и в сохранение национальной самобытности». В ходе состоявшейся беседы Чрезвычайный и Полномочный посол США в Армении Мари Йованович представила президенту свои впечатления от прошедших недавно в США встреч с представителями армянской общины США. Стороны выразили обоюдное...